Բջնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բջնի (այլ կիրառումներ)
Գյուղ
Բջնի
հայ․՝ Բջնի
Bjni village.jpg
Բջնի գյուղի համայնապատկեր։ Ձախից Հրազդան գետն է
Կոորդինատներ: 40°27′34″ հս․ լ. 44°38′55″ ավ. ե. / 40.45944° հս․. լ. 44.64861° ավ. ե. / 40.45944; 44.64861
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԿոտայքի
Մակերես42.81 կմ²
ԲԾՄ1610 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն2888 մարդ (2012[1])
Խտություն70.3 մարդ/կմ²
Ազգային կազմՀայեր, եզդիներ
Տեղաբնականունբջնեցի
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+(374)226
##Բջնի (Հայաստան)
Red pog.png

Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81կմ2 ։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։

Բջնիի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 1873 1931 1959 1970 1979 1989 2001 2004
Բնակիչ 1056 2074 1589 1918 1738 2393 2882 2889

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և թռչնաբուծությամբ։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է՝ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված էր տեկտոնական խախտումների հետ ։ ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գօրծարանը, ներկա պահին այն չի գործում ։

Տուրիզմ[3][խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին շրջանում մեծ թափով գյուղում զարգանում է զբոսաշրջությունը՝ ՄԱԿ-ի և համայնքի ջանքերով կառուցվել է թանգարան, իսկ արևային մարդկոցների շնորհիվ տեղադրվել է լուսավորություն ամրոցի մոտ, որը գիշերային ժամերին մեծ շուք է հաղորդում նրան։ Գործում են հյուրատներ և հանգստյան գոտիներ։ 2016թ-ին գյուղի տւրիզմը զարգացնելու նպատակով նորոգվել է ճանապարները ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ գյուղի տարածքում 1929 թվականի պեղումների ընթացքում հայտնաբերվել է բազմաթիվ մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններ, այդ թվում խաչքարեր, դամբարաններ, տապանաքարեր, գետնուղի-գաղտնուղիներ, մի քանի ավերված եկեղեցիների հիմքեր ու փլատակներ։ 1929 թվականին հետախուզական պեղումներ է կատարել ՀՀ հուշարձանների պահպանման կոմիտեի արշավախումբը։ Բջնիի կենտրոնում են գտնվում Սուրբ Գևորգ (8-րդ դար) և Սբ. Աստվածածին (1031 թվական) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում՝ Սբ. Սարգիս եկեղեցին (7-րդ դար

Ս.Սարգիս եկեղեցի 7-րդ դար

Սուրբ Սարգիս եկեղեցի[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջնիի արևելյան մասում` բլրի գագաթին, սրբատաշ տուֆից 7-րդ դարում կառուցվել է Սուրբ Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Կառույցը իր արտակարգ փոքր չափերի (Հայաստանի նույնատիպ եկեղեցիներից ամենափոքրն է) պատճառով խիստ պարզեցված է։

Բջնիի ամրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցի պարիսպները 2007-2008 թվականների վերանորոգումից հետո

Միջնադարյան ամրոցաշինության նշանավոր կառույցներից մեկը՝ Բջնիի ամրոցը, գտնվում է Հրազդան գետի աջ ափին, գյուղի արևելյան կողմում, անառիկ ժայռերով շրջապատված բարձրադիր հրվանդանի վրա: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները 10-րդ դարում վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ:

Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է: Ամբողջ բերդատարածքը բաժանված է Մեծ և Փոքր մասերի, որոնք իրարից անջատվել են պարսպաշղթայով: Բերդատարածքը խիտ կառուցապատված է եղել: Այստեղ նշմարելի են բազմաթիվ շինությունների ավերակներ ու հետքեր: Մեծ ամրոցում է գտնվել բազալտե քարերով կառուցված և կրաշաղախով սվաղված թաղածածկ ջրամբարը: Իսկ Փոքր կամ Ստորին բերդի հարավարևմտյան կողմում՝ պարսպաշղթայի մոտ, կառուցվել է դեպի Հրազդան գետը տանող թաղածածկ ու կամարակապ մուտքով գաղտնուղին: Բերդը ավերվել և ամայացել է 16-17-րդ դարերում:

1977-1978 թվականներին, Երևանի պետական համալսարանի հնագիտության ամբիոնի արշավախումբը՝ Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ, այստեղ պեղումներ է կատարել, որոնց շնորհիվ բացվել են 9-ից 10-րդ դարերի կենտրոնագմբեթ Ս. Խաչ եկեղեցու հիմնապատերը, երկու դահլիճներից բաղկացած, թաղակապ պալատական շենքը, վաղմիջնադարյան եկեղեցու մանրամասեր, բնակելի տներ, ջրամբարը, գաղտնուղին:

2007-2008 թվականներից սկսվել են ամրոցի պարիսպների վերականգնման և ամրակայման, ինչպես նաև տարածքի պեղումների աշխատանքները:

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բջնին Հայաստանի հնագույն բնակավայրերից է։ Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին։ Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր։

11-րդ դարում Բջնին իր շրջակայքով անցնում է Պահլավունիների իշխանական տոհմին։ Այդ ժամանակ էլ, Հովհաննես-Սմբատ թագավորի հրամանով դառնում է եպիսկոպոսանիստ ավան։

1066 թվականին կաթողիկոսական ընտրությունները տեղի են ունեցել Բջնիում։ 13-րդ դարի սկզբներին Բջնին անցնում է Զաքարյան հայ իշխանների տնօրինությանը։

1387-1388 թվականներին գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին։ 1673 թ. այստեղ իջևանել է Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը։ 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը։

Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր։ Մեզ են հասել 12-17-րդ դարերի այնտեղ ընդօրինականացված հայերեն մի քանի ձեռագրեր։ Ըստ տեղեկությունների՝ Բջնի բերդը կառուցել են Պահլավունիները՝ 11-րդ դարում։Ենթադրվում է, որ այստեղ են դրվել Բջնիի վանքում գրված բազմաթիվ ձեռագրերը։ Մեզ են հասել XII-XVII դդ. այնտեղ ընդօրինակված հայերեն մի քանի ձեռագրեր: Միջին դարերում Բջնին հայ գրչության կարևորագույն կենտրոններից էր: Բջնիի միջնադարյան ճարտարապետության զարդը գյուղի կենտրոնում գտնվող սբ. Աստվածածին եկեղեցին է, որը կառուցվել է Գրիգոր Մագիստրոսի պատվերով՝ 1031 թվականին։ Բջնիի արևելյան մասում` բլրի գագաթին, սրբատաշ տուֆից VIIդ. կառուցվել է Ս.Սարգիս խաչաձև գմբեթավոր եկեղեցին։ Եկեղեցու պատերին կան վիմափոր արձանագրություններ, ժայռապատկերների ոճով երկու կենդանապատկեր։ Վերանորոգվել է 1947 թվականին։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 49»։ Վերցված է 2014 Ապրիլի 12 
  3. «Բջնի գյուղ և նրա տեսարժան վայրերը»։ ONE WAY TOUR (հայերեն)։ Վերցված է 2019-07-29 
  4. «ԲՋՆԻԻ ԱՄՐՈՑ» 

3․ՀՀ հանրագիտարան, հատոր 1, Երևան, 1990