Հացավան (Կոտայքի մարզ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Աբդալար (այլ կիրառումներ)
Գյուղ
Հացավան
Կոորդինատներ: 40°08′16″ հս․ լ. 44°39′08″ ավ. ե. / 40.13778° հս․. լ. 44.65222° ավ. ե. / 40.13778; 44.65222
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Կոտայքի մարզ
Գյուղապետ Շավարշ Սարգսյան
Մակերես 19,86 կմ²
ԲԾՄ 1400 մ
Պաշտոնական լեզու Հայերեն
Բնակչություն 621 մարդ (2012[1])
Խտություն 31 մարդ/կմ²
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտի UTC+4
##Հացավան (Կոտայքի մարզ) (Հայաստան)
Red pog.png
##Հացավան (Կոտայքի մարզ) (Կոտայքի մարզ)
Red pog.png

Հացավան (նախկինում Աբդալար), գյուղ ՀՀ Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 58 կմ հարավ-արևմուտք[2]։ Հնավայր է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հացավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]

Տարի 1873 1897 1926 1939 1959 1970 1979 2001 2004
Բնակիչ 59 261 291 540 472 494 451 563 635

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հացահատիկի մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղից հյուսիս, բարձունքի վրա, գտնվում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ. 1 հազարամյակի ամրոցի ավերակներ։

Հնավանից հյուսիս, բարձունքի վրա գտնվող անտիկ դարաշրջանի ամրոցը, իբրև Գառնիի առաջապահ ամրություն, հսկել է Արարատյան դաշտից եկող ճանապարհները։ Պեղումներով (1964-68) պարզվել է, որ ամրոցը շրջապատված է եղել անմշակ քարերով շարված պարսպով, հյուսիսային մասում ունեցել է 3 կիսակլոր աշտարակներ, մյուս կողմերում՝ քառանկյունի որմնահեցեր։ Մուտքը եղել է պարսպի հարավարևմտյան անկյունում։ Ամրոցը կառուցապատվել է քարաշեն՝ ներսից սվաղված և գաջե ձևավոր քիվերով հարդարված պատեր ունեցող սենյակներով։ Դրանց հարթ ծածկերը հենվել են սյուների վրա, որոնց քարե խարիսխները հայտնաբերվել են տեղում։ Տնտեսության մեջ կիրառվել են խեցեղեն, քարե ու ապակե անոթներ, մետաղե առարկաներ, երկանքներ։ Ամրոցը գոյատևել է մինչև վաղ միջնադար։ Այժմյան գյուղի տարածքում եղել է հին բնակավայր և դամբարանադաշտ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կոտայքի մարզի մարդահաշիվը (հայ.)
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 5 — 992 էջ։
  3. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 120»։ Վերցված է 2014 Ապրիլի 14 


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png