Արսեն Միխայլով
Արսեն Միխայլով | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2 - 2019 հունվարի 14 | |||
| |||
2019 հունվարի 14-ից | |||
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ | ||
Կրթություն՝ | Լվովի համալսարան (2008) | ||
Մասնագիտություն՝ | ճարտարագետ-անասնաբույծ | ||
Ծննդյան օր | հունվարի 29, 1963 (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Արզնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հայր | Պյոտր Միխայլով | ||
Զավակներ | երեք զավակ[1] |
Արսեն Պյոտրի Միխայլով (հունվարի 29, 1963, Արզնի, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ծագումով ասորի հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարումների պատգամավոր[1]։ Անկուսակցական է, «Իմ քայլը» խմբակցության անդամ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1963 թվականի հունվարի 29-ին ասորական ընտանիքում Արզնի գյուղում (այժմ՝ Կոտայքի մարզ), Հայկական ԽՍՀ։ 1981-1983 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում[1]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1986 թվականին ավարտել է Ռուսաստանի Արդատով քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը։ 2008 թվականին ավարտել է Լվովի Ս.Ձ.Գժիցկու անվան պետական համալսարանի (այժմ՝ Իվան Ֆրանկոյի անվան Լվովի ազգային համալսարան) բժշկագիտություն և անասնաբուծություն ֆակուլտետը։ Մասնագիտությամբ՝ ճարտարագետ-անասնաբույծ[1]։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1983-1989 թվականներին աշխատել է Արզնի գյուղի սովխոզի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար։ 1989-1996 թվականներին աշխատել է Արզնի գյուղի սովխոզի կուսակցական կազմակերպության ազատված քարտուղար։ 1997-2017 թվականներին աշխատել է Արզնիի համայնքապետի տեղակալ։
- 2007 թվականից` ՀՀ նախագահի աշխատակազմին կից ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ է։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Համապետական 2 մաս (ազգային փոքրամասնություն՝ ասորիներից) ընտրացուցակով ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր։ ՀՀ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Անկուսակցական է, ՀՀԿ խմբակցության անդամ[1]։
- 2019 թվականի հունվարի 14-ից պատգամավոր է, <<Իմ քայլը>> խմբակցության անդամ։
Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991-1994 թվականներին եղել է ԽՍՀՄ ասորական կոնգրեսի փոխնախագահ։ 1994-2001 թվականներին եղել է Հայաստանի «Աթուռ» ասորական ասոցիացիայի փոխնախագահ, իսկ 2001 թվականից նույն կազմակերպության նախագահ։
- 2001 թվականից Ասորական համաշխարհային միության վարչության անդամ է, Արևելյան Եվրոպայի ասորական կազմակերպությունների պատասխանատու քարտուղար։
- 2001 թվականից Իրանում անցկացվող համաասորական «Թամուզ» օլիմպիական սպորտային ամենամյա խաղերի համահեղինակ է[1]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|