Արկադի Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Խաչատրյան
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 29, 1975(1975-01-29) (44 տարեկան)
Ծննդավայր Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արկադի Սանասարի Խաչատրյան՝ (հունվարի 29, 1975(1975-01-29), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Խաչատրյանը ծնվել է 1975 թվականի հունվարի 29-ին, Վանաձորում[2]:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս: 1997 թվականին ընդունվել է Մոսկվայի կառավարման պետական համալսարանի ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել եւ 2000 թվականին ավարտել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: 2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Իրավագետ: 2004 թվականին ընդունվել է ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրան, ապա տեղափոխվել եւ 2007 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան: 2009 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը («բանակցությունների վարում»): 

Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1997-1998 թվականներին աշխատել է «Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա) ֆինանսական մենեջեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա) բրոքեր: 1998-2003 թվականներին եղել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ, վարչության պետ, ապահովագրական տեսչության գլխավոր վարչության պետ: «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն: 2003-2015 թվականներին եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ: 2012 թվականից ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի, 2018 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է: 2015-2018 թվականներին եղել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019 թվականներին եղել է ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական:  2008-2011 թվականներին եղել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար: 2011-2013 թվականներին հանդիսացել է ՀՀ եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հարցերի խմբի անդամ: 2011-2016 թվականներին եղել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի անդ, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ժողովի եւ խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2011-2018 թվականներին եղել է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովի անդամ: 2016-2018 թվականներին եղել է ՀՀ կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչ: 2016-2019 թվականներին եղել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: 2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության համապետական ցուցակով[3]:

Ընտանեկան կարգավիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է ունի երեք զավակ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]