Կարեն Կարապետյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
1rightarrow blue.svgԱյս հոդվածը ազգային ժողովի պատգամավորի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կարեն Կարապետյան (այլ կիրառումներ)։
Կարեն Սարգսի Կարապետյան
հայ․՝ Կարեն Սարգսի Կարապետյան
Ծնվել է 1961, մարտի 2
Ծննդավայր Լեռնահովիտ, Լոռու մարզ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Աշխատանք ճարտարագետ-մեխանիկ
քաղաքագետ
տնտեսագետ
Զբաղեցրած պաշտոններ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Կարեն Սարգսի Կարապետյան (1961, մարտի 2, Լեռնահովիտ, Լոռու մարզ), ճարտարագետ-մեխանիկ, քաղաքագետ, տնտեսագետ։

Գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին մարտի 2-ին Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղում։ 1982 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետը, 1989 թվականին՝ գերազանցությամբ՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը։ 1982-1983 թթ. Կալինինոյի շրջանի Լեռնահովիտ գյուղի դպրոցում աշխատել է ուսուցիչ։ 1983-1985 թթ. եղել է ՀԽՍՀ հակակարկտային ռազմականացված ծառայության Կալինինոյի ջոկատի ավագ ճարտարագետ։ 1985-1987 թթ.` ՀԼԿԵՄ Կալինինոյի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989 թթ.` ՀԿԿ Կալինինոյի շրջկոմի հրահանգիչ։ 1990-1993 թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառևտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999 թթ.` Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, ապա` «Տաշիրի արծնապատ ամանեղեն» ԲԲԸ խորհրդի նախագահ։ 2008-2011 թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 1995-1999 թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ, 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, 2000-2003 թթ.` ԱԺ պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար։ 2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 39 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար։ 12.05.2007-30.09.2008 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար։ ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ։

2008 թ. սեպտեմբերի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար[1]։

2011 թ. սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]:

2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 32 ընտրատարածքից[3]:

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]