Արտակ Սարգսյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սարգսյան Արտակ Սամվելիից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտակ Սարգսյան (այլ կիրառումներ)
Արտակ Սարգսյան
Ծնվել էհուլիսի 13, 1973(1973-07-13)[1][2] (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (2001)
Մասնագիտությունգործարար և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Արտակ Սարգսյան (հուլիսի 13, 1973(1973-07-13)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար։ ՀՀ երրորդ և հինգերորդ գումարումների ազգային ժողովի պատգամավոր (2004-2007 թթ. և 2012 թվականից), Հանրապետական Կուսակցության անդամ (2006 թ. հուլիսի 31-ից մինչև 2018 թ․ հունիս[3])[4]։ 1997 թ. մինչև օրս՝ «ՍԱՍ» Գրուպի» նախագահ (ՍԱՍ սուպերմարկետների ցանց, «Սլավոնական» ռեստորան, «Վալենտինա» կոշիկի արտադրամաս ու համանուն խանութ և այլն)[5]։ Հասարակությանը հայտնի է նաև «Սասի Արտակ» մականվամբ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան «Ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Սարգսյանին պատկանող «Սաս» սուպերմակետներ խանութի լոգոն

2004 թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր թիվ 44 ընտրատարածքից՝ այդտեղ անց կացված ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների արդյունքում։ 2004 թ. օգոստոսի 29-ի ընտրությունները, որտեղ հիմնական մրցակիցներն էին Արտակ Սարգսյանն ու գործարար Արայիկ Հայրապետյանը, անվավեր ճանաչվեցին, ըստ պաշտոնական վարկածի՝ անճշտությունների մեծ թվի պատճառով[6]։ 2004 թ. սեպտեմբերի 19-ին թիվ 44 ընտրատարածքում տեղի ունեցան պատգամավորի թափուր տեղի համար նոր ընտրություններ, որոնցում վերջնականապես հաղթեց Արտակ Սարգսյանը։ Ընտրություններից մի քանի օր առաջ Արայիկ Հայրապետյանը հրաժարվեց ընտրապայքարից, սակայն նրա անունը մնաց քվեաթերթիկներում։ Ընտրություններից հետո Արայիկ Հայրապետյանի կողմնակիցները հայտարարեցին, որ քվեարկությունը անցել է «համատարած խախտումներով» և բողոք ներկայացրեցին ԿԸՀ՝ հակառակորդ թիմին մեղադրելով ընտրակաշառք բաժանելու մեջ։ Արտակ Սարգսյանի շտաբը ժխտեց ընտրակաշառքի մասին տեղեկությունները[7]։

Դառնալով խորհրդարանի անդամ՝ ընդգրկվել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում։ Մինչև 2006 թ. եղել է ՕԵԿ անդամ։ 2006 թ. մայիսի 12-ին ՕԵԿ-ը դուրս է եկել իշխանական կոալիցիայի կազմից։ Մայիսի 18-ին Արտակ Սարգսյանը հեռացվել է ՕԵԿ շարքերից այն բանից հետո, երբ քվեարկությամբ կողմ է արտահայտվել ՀՀ կառավարության ներկայացված «Սեփականաշնորհման ծրագրին» հակառակ Արթուր Բաղդասարյանի հայտարարած դիրքորոշման[8][9]։ «Օրինաց երկիր» կուսակցությունը լքած այլ պատգամավորների հետ միասին ընդգրկվել է «Գործարար» պատգամավորական խմբի կազմում[10]։ 2006 թ. հուլիսի 31-ին դարձել է ՀՀԿ անդամ։

2007 թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակով[5][11], որը պահանջվող ձայների քանակը չի հավաքել և չի ընդգրկվել ՀՀ Չորրորդ գումարման խորհրդարանում։

2012 թ. մայիսի 6-ին կայացած խորհդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 4 ընտրատարածքից (Արաբկիր վ/շ)[12]։

Մասնակցել է 2017 թ. խորհրդարանական ընտրություններին։ Հասարակական լայն հնչեղություն է ձեռք բերել համացանցում հրապարակված Արտակ Սարգսյանին պատկանող ՍԱՍ գրուպում անցկացված նախընտրական ժողովներից մեկի ձայնագրությունը։ Ձայնագրությունից պարզ է դառնում, թե ընկերության աշխատակիցներին սպառնալիքով են ստիպում Արտակ Սարգսյանի համար ձայներ հավաքել, իսկ նրանց, ովքեր մինչեւ այդ ժողովը չեն կարողացել անուններ ներկայացնել, ժողովը վարողը սկսել է մեկ առ մեկ նախատել [13]։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից, նաև խմբակցությունից, քաղաքականությունից։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտակ Սարգսյանը իր անունը կրող՝ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի նախագահն է։ Հիմնադրամի միջոցներով 2012 թ. հունվարի 18-ին Արաբկիր վարչական շրջանում բացվել է բարեգործական ուսումնական կենտրոն[14]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]