Օրինաց երկիր կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օրինաց երկիր կուսակցություն
Օրինաց երկիր
Տեսակ կուսակցություն
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Առաջնորդ Արթուր Բաղդասարյան
Հիմնադրված 1998
Գաղափարախոսություն christian democracy
Քաղաքական հայացք ցենտրիզմ
Պաշտոնական գույն(եր) կապույտ
Շտաբ Երևան
Միջազգային պատկանելություն Եվրոպական ժողովրդական կուսակցություն և Centrist Democrat International
Կայք oek.am/main/free_text/home_page.php

«Օրինաց Երկիր» կուսակցություն (հակիրճ՝ ՕԵԿ), կուսակցություն Հայաստանում։ Երկար տարիներ համագործակցել է տվյալ ժամանակ երկրում իշխող կուսակցություն համարվող Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ՝ ստանալով նախարարական, մարզպետական և այլ պաշտոններ, իսկ կուսակցության նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը ստացել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն: Ներկայումս իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական ուժ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի հունիսին Արթուր Բաղդասարյանն ընտրվել է իր իսկ կողմից հիմնադրված «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ մինչև 2018թ․։ 2018թ․-ից դուրս է եկել քաղաքականությունից։

Մասնակցությունն ընտրություններին[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ ԱԺ 3-րդ գումարման ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թ․ ընտրություններին ՕԵԿ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ, հավաքում է զգալի ձայներ, ԱԺ նախագահ է ընտրվում է ՕԵԿ այդժամանակվա նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։

ՀՀ ԱԺ 4-րդ գումարման ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ․ ընտրություններին ՕԵԿ-ը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ, հավաքում է զգալի ձայներ, ունենում է 8 պատգամավոր։ Կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։

ՀՀ Նախագահի 2008թ․ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թ․ Նախագահի ընտրություններին ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է գալիս ընդդիմադիր ուժ,հավաքում է 100․000- ից ավել քվե՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։ 2008 թ․ կոալիցիա է կնքում ՀՀԿ-ի հետ։ Արթուր Բաղդասարյանը ստանձնում է Անվտանգության Խորհրդի քարտուղարի պաշտոնը։

ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թ. ՕԵԿ ընտրություններից հետո կոալիցիա կնքեց ՀՀԿ-ի հետ։ 2014-2015թթ. ՕԵԿ-ի պատգամավորների մեծ մասը դուրս եկաց կուսակցությունից ու խմբակցությունից միանալով ՀՀԿ-ին։ 2014 թ. ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից։

ՀՀ 2015 թ․ Սահմանադրական փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. Սահմանադրական փոփոխություններին ՕԵԿ-ը դեմ է եղել։

ՏԻՄ ընտրություններ և դաշինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուհետև նախաձեռնել է Հայկական Վերածնունդ անվանումով(նույնանուն սփյուռքահայ կազմակերպություն պնդում է, որ միտումնավոր է իր անունը օգտագործվել) դաշինք, որի մեջ են մտել տասնյակ քիչ հայտնի ու անհայտ կուսակցություններ, միավորներ, մասնակցել է 2016 թ . Գյումրիում եւ Վանաձորում քաղաքապետի եւ ավագանու ընտրություններին բավականին ձայներ հավաքելով։ Վանաձորում կոալիցիայի մեջ է մտնում ՀՀԿ-ի հետ։

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ. Հայկական Վերածնունդ անվամբ դաշինքը մասնակցելով ԱԺ ընտրություններին չի կարողանում անցնել անցողիկ շեմը, առաջին անգամ պատմություն մեջ չի հայտնվում Խորհրդարանում։

Երևանի քաղաքապետի 2018թ․ արտահերթ ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ. Երևանի քաղաքապետի ընտրություններին ևս չի կարողանում անցնել անցողիկ շեմը։

ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ընտրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թ. ԱԺ ընտրություններին եւս չի կարողանում անցնել անցողիկ շեմը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]