Ռոբերտ Սարգսյան (քաղաքական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
դեկտեմբերի 2, 2012 | ||||
| ||||
2012 | ||||
| ||||
2010 | ||||
| ||||
2007 | ||||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, անասնաբույծ և ճարտարագետ | |||
Ծննդյան օր | հուլիսի 22, 1972 (51 տարեկան) | |||
Ծննդավայր | Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | |||
Հայր | Գուրգեն Սարգսյան | |||
Զավակներ | Չորս որդի՝ Դավիթ, Հարություն, Մհեր և Վահե |
Ռոբերտ Գուրգենի Սարգսյան (հուլիսի 22, 1972, Ղուզե Ճարտար, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորելով և ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ռոբերտ Սարգսյանը 1989 թվականից սովորել և 1994 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով անասնաբույծ-ճարտարագետի մասնագիտացում։
- 1994-1995 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝ պահեստազորի կապիտան է։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀՀ Բնապահպանության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության արգելոցապարկային համալիրում՝ առաջատար մասնագետ։
ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2001 թվականին աշխատանքի է անցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման տեղեկատվության ենթաբաժնում՝ առաջին կարգի մասնագետ
- 2003 թ. թվականին- 2005 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի պետ։
- 2004 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ։
- 2007 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
- 2010 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
- 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։
Երևանի քաղաքապետարան[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ավագանու անդամ։
ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2005-2007 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում։
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների 001 ընտրատարածքից։
- Հանրապետական խմբակցության անդամ է։
- 2013 - 2015 թվականներին եղել է Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2015 թվականի սեպտեմբերի 10-ից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Սարգսյանի 4 որդիներն են՝ Դավիթը, Հարությունը, Մհերը և Վահեն։
|