Ռոբերտ Սարգսյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Սարգսյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Սարգսյան
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյան.jpg
Դրոշ
ՀՀ Ազգային Ժողովի Պատգամավոր
Դրոշ
 դեկտեմբերի 2, 2012
Դրոշ
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երևան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։
 2012
Դրոշ
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մարաշ» տարածքային ստորաբաժանումի ղեկավար
 2010
Դրոշ
ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Ավան» տարածքային ստորաբաժանումի ղեկավար
 2007
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, անասնաբույծ և ճարտարագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 22, 1972(1972-07-22) (49 տարեկան)
Ծննդավայր Ղուզե Ճարտար
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Հայր Գուրգեն Սարգսյան
Զավակներ Չորս որդի՝ Դավիթ, Հարություն, Մհեր և Վահե

Ռոբերտ Գուրգենի Սարգսյան (հուլիսի 22, 1972(1972-07-22), Ղուզե Ճարտար), Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորելով և ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Ռոբերտ Սարգսյանը 1989 թվականից սովորել և 1994 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը՝ ստանալով անասնաբույծ-ճարտարագետի մասնագիտացում։

  • 1994-1995 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերում՝ պահեստազորի կապիտան է։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Բնապահպանության նախարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին աշխատել է ՀՀ բնապահպանության նախարարության հատուկ պահպանվող տարածքների վարչության արգելոցապարկային համալիրում՝ առաջատար մասնագետ։

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին աշխատանքի է անցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման տեղեկատվության ենթաբաժնում՝ առաջին կարգի մասնագետ
  • 2003 թ. թվականին- 2005 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման գրանցման բաժնի տեղեկատվության ենթաբաժնի պետ։
  • 2004 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Նոր Նորք» տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետ։
  • 2007 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ավան» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
  • 2010 թ. ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Մարաշ» տարածքային ստորաբաժանման ղեկավար։
  • 2012 թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Երեւան» տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ։

Երևանի քաղաքապետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին ընտրվել է Երևան քաղաքի Ավան համայնքի ավագանու անդամ։

ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2007 թվականներին աշխատել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի վճարումների ծառայության «Ավան» տարածքային բաժանմունքի պատասխանատուի պաշտոնում։

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 թվականի դեկտեմբերի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների 001 ընտրատարածքից։
  • Հանրապետական խմբակցության անդամ է։
  • 2013 - 2015 թվականներին եղել է Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2015 թվականի սեպտեմբերի 10-ից Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Սարգսյանի 4 որդիներն են՝ Դավիթը, Հարությունը, Մհերը և Վահեն։