Ալիկ Սարգսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Սարգսյան Ալիկ Սարգսիից)
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալիկ Սարգսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ալիկ Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ալիկ Սարգսի Սարգսյան (հունիսի 1, 1957, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ (2008-2011), ՀՀ նախագահի խորհրդական (2011-2017)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի հունիսի 1-ին, Արտաշատի շրջանի Կանաչուտ գյուղում։ Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը և ՀՀ ներքին գործերի նախարարության միլիցիայի բարձրագույն դպրոցը՝ իրավաբանի որակավորմամբ։
- 1979-1980 - ծառայել է խորհրդային բանակում։
- 1982-1986 - աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում որպես անչափահասների գործերով տեսչության միլիցիայի տեղամասային տեսուչ,
- 1986-1991 - Շահումյանի ՆԳԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր,
- 1991-1992 - Արտաշատի ՆԳԲ-ի քրեական հետախուզության բաժանմունքում, որպես բաժանմունքի պետ,
- 1992-1993 - Արտաշատի ՆԳԲ-ի պետի տեղակալ,
- 1993-1994 - Էրեբունու ՆԳԲ-ի բաժնի պետ,
- 1994-1995 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ,
- 1995-1996 - Երևանի ՆԳՎ-ի պետի օպերատիվ գծով տեղակալ,
- 1996-1997 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ օպերատիվ գծով և քրեական հետախուզության բաժնի պետ,
- 1997-1999 - Երևանի ՆԳՎ-ի պետի տեղակալ օպերատիվ գծով,
- 1999-2000 - Արարատի մարզային ՆԳՎ-ի պետ,
- 1998 - շնորհվել է միլիցիայի գնդապետի կոչում։
- 2000 թ. ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ։
- 2008 թ. մայիսի 29-ին ՀՀ Նախագահի hրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ոստիկանության պետ[1]։
- 2008 թ. հունիսի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից[2]։
- 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ ԿԱ ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնից[3]։
- 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական[4]։
- 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվեկ ՀՀԿ ցուցակով։
- 2017 թվականի մայիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից[5]։
- 2018 թ․ հեռացել է ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։
Մի շարք գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է։ Ամուսնացած է, ունի երկու դուստր, չորս թոռնիկ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2005 - Ազգերի համերաշխության համար մեդալով
- 2006 - Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով
- 2006 - ՀՀ նախագահի հրամանագրով՝ Անանիա Շիրակացու մեդալով
- 2007 - Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից՝ Ներսես Շնորհալու մեդալով
- 2007 - հունիսի 1-ին պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով
- 2008 - պարգևատրվել է Հասարակական կարգի ապահովման միջազգային կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Հասարակական կարգի ապահովման գործում մեծ հարգանքի» նշանով
- 2008 թ. մայիսի 29-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի հատուկ կոչում[6]
- 2010 - Հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի գլխավոր կոմիսարի «Պատվո շքանշանով»
- 2008 - ՌԴ ՆԳ նախարարի հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար»
- 2008-2010 - պարգևատրվել է նաև Մոլդովայի, Ղրղզստանի, Բելառուսի հանրապետությունների ՆԳ նախարարությունների մեդալներով ու հուշամեդալներով
- 2009 - «Զինվորական արիություն»
- 2009 ապրիլի 16 - արժանացել է «ՀՀ անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» պատվավոր կոչման
- 2009 հունիսի 3 - «ՀՀ ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման։ Հայաստանի Հանրապետության, ԼՂՀ և այլ պետությունների ուժային կառույցների ղեկավարների կողմից պարգևատրվել է մարտական զենքերով
- 2010 - «Կառավարման գործունեությունում ունեցած վաստակի համար» մեդալներով։
- 2010 թ. ապրիլի 10-ին շնորհվել է ոստիկանության գեներալ-լեյտենանտի հատուկ կոչում[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ նշանակելու մասին
- ↑ «Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին
- ↑ Ա. Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
- ↑ Ալիկ Սարգսյանը ազատվել է պաշտոնից
- ↑ Ա. Ս. Սարգսյանին ոստիկանության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին
- ↑ Ա. Ս. Սարգսյանին ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը(չաշխատող հղում)
Նախորդող Հովիկ Աբրահամյան |
ՀՀ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյան 2000 - 29 մայիսի 2008 թթ. |
Հաջորդող Վարդգես Հովակիմյան |
Նախորդող Հայկ Հարությունյան |
ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյան 2008 թ. մայիսի 29-ից 2011 թ. նոյեմբերի 1 |
Հաջորդող Վլադիմիր Գասպարյան |
|
|