Ռուբիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբիկ Աբրահամյան
Ծնվել էմարտի 26, 1967(1967-03-26) (55 տարեկան)
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Ռուբիկ Գառնիկի Աբրահամյան (ծնվ. 26 մարտի 1967 թ., գ. Այնթափ, Մասիսի շրջան), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ, Հայաստանի Արարատի մարզպետ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983-1985 թթ. - աշխատել է Այնթափի կոլեկտիվ տնտեսությունում որպես բանվոր։
  • 1985 թ. - աշխատել է Բանակին, ավիացիային և նավատորմին օժանդակության կամավոր ընկերության (ԴՈՍՍԱՖ) կենտրոնական կոմիտեի արտադրական միավորման Մասիսի մասնաճյուղում որպես 5-րդ կարգի էլեկտրիկ։
  • 1985-1987 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1987-1989 թթ. - աշխատել է «Գարուն» կարի արտադրական միավորման Մասիսի մասնաճյուղում որպես անվտանգության գծով ինժեներ։
  • 1989-1991 թթ. - աշխատել է Թափոնների վերամշակման Երևանի գիտաարտադրական միավորման Մասիսի մասնաճյուղում որպես արտադրության պետ։
  • 1992-1994 թթ. - Թափոնների վերամշակման Երևանի գիտաարտադրական միավորման տեղամասի պետ։
  • 1994-1996 թթ. - Մասիսի հացի կոմբինատի արտադրության պետ։
  • 1996-1997 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարության «Մասիսի էլեկտրական ցանցեր» պետական ձեռնարկության տնօրեն։
  • 1997-1998 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ձեռնարկության հարավային մասնաճյուղի տնօրեն։
  • 1998-2002 թթ. - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ գործադիր տնօրեն։
  • 2002 թ. հունվարի 12-ից փետրվարի 5-ը - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ գլխավոր տնօրեն։
  • 2002 թ. փետրվարի 5-ից հուլիսի 15-ը - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ, «Ոռոգում-ջրառ» ՓԲԸ՝ գլխավոր տնօրեն։
  • 2002-2004 թթ. - ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետ։
  • 2008 թ. հունիսի 6-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[1]։
  • 2008 թ. ապրիլի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ[2]։
  • 2008 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
  • 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ[3]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ անդամ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալ։

Ամուսնացած է ունի երեք որդի։

Նախորդող
Արամայիս Գրիգորյան
ՀՀ Արարատի մարզպետ
Ռուբիկ Աբրահամյան

8 մայիսի 2014 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]