Էդիկ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Բարսեղյան
Ծնվել էհունիսի 10, 1947(1947-06-10) (76 տարեկան)
ԾննդավայրՂափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունոստիկան
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ

Էդիկ Սամսոնի Բարսեղյան (հունիսի 10, 1947(1947-06-10), Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962-1967 թթ. – ՀԽՍՀ Գորիսի գյուղատնտեսական տեխնիկում
  • 1967-1969 թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1974-1979 թթ. - ավարտել է ՀՍՍՀ ՆԳՄ ակադեմիան իրավաբանի մասնագիտացմամբ։

Ծառայությունը ոստիկանությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1970-1972 թթ. - Ղափանի ՆԳ բաժնի ճանապարհային հսկողության տեսուչ։
  • 1972-1977 թթ. - Ղափանի ՆԳ բաժնի ճանապարհային հսկողության բաժնի ավագ տեսուչ։
  • 1977-1982 թթ. - ՀԽՍՀ ՆԳ մինիստրրության ճանապարհա-պարեկային ծառայության բաժնի հատուկ դասակի հրամանատար։
  • 1982-1990 թթ. - Ղափանի ՆԳ բաժնի պետավտոտեսչության բաժանմունքի պետ։
  • 1990-1995 թթ. - Ղափանի ՆԳ բաժնի պետ, միաժամանակ արտակարգ դրության Ղափանի շրջանի պարետ։
  • 1995-1996 թթ. - Արմավիրի ՆԳ բաժնի պետ։
  • 1996-1997 թթ. - Սյունիքի մարզային ՆԳ վարչության պետ։
  • 1997-2000 թթ. - ՀՀ ՆԳ և ԱԱՆ պետավտոտեսչության վարչության պետ։
  • 2000 թ. - ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000-2004 թթ. - Սյունիքի մարզպետ։
  • 2004 թ. մարտի 24-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից[1]։
  • 2004 թ. մարտի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ[2]։
  • 2006 թ. մարտի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի պաշտոնից[3]։
  • 2006 թ. մարտի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն[4]։
  • 2008-2010 թթ. – ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն։
  • 2009 թ. մայիսի 14-ին ՀՀ վարչապետի որոշմամբ միաժամանակ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ[5]։
  • 2010 թվականի հուլիսի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Արարատի մարզպետ[6]։
  • 2010 թ. հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից[7]
  • 2013 թ. հոկտեմբերի 7-ին հրաժարական է ներկայացրել Արարատի մարզպետի պաշտոնից՝ տարիքի պատճառաբանությամբ։ Հոկտեմբերի 10-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Էդիկ Բարսեղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[8]։
  • 2013 թ. նոյեմբերից ՀՀ Ոստիկանության պետի գլխավոր խորհրդական։
  • 2014 թ. ազատվել է ՀՀ Ոստիկանության պետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, կուսակցության Արարատի մարզխորհրդի նախագահ։
  • Ամուսնացած է, ունի երեք երեխա, վեց թոռնիկ։
  • Հայտնի է Լոնդիկ մականունով։
Նախորդող
Ռոման Նավասարդյան
Սյունիքի մարզպետ
Էդիկ Բարսեղյան

2000—2004
Հաջորդող
Սուրիկ Խաչատրյան
Նախորդող
Հմայակ Հարոյան
ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Էդիկ Բարսեղյան

2004—2006
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Էդիկ Բարսեղյան

2006—2008
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Էդիկ Բարսեղյան

29 հունիսի 2008—15 հուլիսի 2010
Հաջորդող
Սերգեյ Ազարյան
Նախորդող
Վարդգես Հովակիմյան
Արարատի մարզպետ
Էդիկ Բարսեղյան

15 հուլիսի 2010 — 10 հոկտեմբերի 2013
Հաջորդող
Արամայիս Գրիգորյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  4. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.
  7. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 24-ին.
  8. «Է. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 13-ին.
  9. Է.Ս.Բարսեղյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին