Սուրիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուրիկ Սերգեյի Խաչատրյան
 
Քաղաքացիություն՝ Հայաստան
Կուսակցություն՝ Հայաստանի հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր օգոստոսի 1, 1956({{padleft:1956|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:1|2|0}}) (60 տարեկան)
Ծննդավայր Գորիս
 
Պարգևներ

Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, (մականունը՝ Լիսկա[1][2]) (ծնվ. 1 oգոստոսի 1956 թ., ք. Գորիս), ՀՀ պետական գործիչ, 2004-2013 թթ. և 2014 թ. սեպտեմբերի 25-ից մինչ 2016թ.-ի սեպտեմբեր Սյունիքի մարզի մարզպետ[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Խաչատրյանը նախնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում[3]։ Այնուհետև 8-րդ դասարանի կրթության վկայականի հիման վրա[4] նա ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը[3]։ 1991–1995 թթ.–ին սովորել և ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2000-2003 թթ.–ին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ[3]։ Պաշտոնական կենսագրությունում նշած է, որ ունի «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի» կոչում, սակայն ըստ «Առավոտ» օրաթերթի, այս փաստը չի հաստատվել ՀՀ ԿԳՆ «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի» կողմից։ ԲՈՀ–ը նշել է որ նման կոչում առհասարակ գոյություն չունի[5]։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարած հանցագործություններ և մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի ճաշարանի թալան[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Սուրիկ Խաչատրյանը Գորիսի դպրոցներից մեկի բուֆետը թալանելու համար հեռացվեց դպրոցից և առաջին անգամ դատապարտվեց ազատազրկման[4]։

Ադրբեջանուհու բռնաբարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորիսի 1992-1994 թթ.–ների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը իր մամլո ասուլիսում Սուրիկ Խաչատրյանի մասին խոսելիս պատմել է, որ 1980-ականների սկզբին Սուրիկ Խաչատրյանը բռնաբարել է ադրբեջանուհու։ Ըստ Ս․Հարությունյանի՝ Ս․Խաչատրյանը ատամնատեխնիկ էր և ադրբեջանցիների ատամներն էր նորոգում Լաչինի, Կուբաթլուի շրջաններում։ Ամուսնացած լինելով, ունենալով հայ կին, երկու աղջիկներ, իբրեւ թե սիրահարվում է թուրք աղջկա, առևանգում նրան և բռնաբարում։ Խորհրդային Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին ձերբակալում են և դատապարտում ազատազրկման։ Նա պատիժը կրել է սկզբում Շուշիի, հետագայում՝ Բաքվի բանտերում[4]։

Սիլվա Համբարձումյանի վրա հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ.-ի նոյեմբերի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում, Սուրիկ Խաչատրյանը «Արարատ-Հայաթ» ընկերության սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Սարգսյանի, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ներկայությամբ հարձակվել է գործարար Սիլվա Համբարձումյանի վրա, վերջինս «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցում հետևյալ կերպ է մեկնաբանել Խաչատրյանի հարձակումը.«Եկավ Սուրեն Խաչատրյանը` Սյունիքի մարզպետը, ու թափով, վերարկուով մոտեցավ ինձ։ Որ մոտեցավ` փորձեց սկզբից ոտքով խփել` վերարկուն չթողեց։ Երբ վերարկուն չթողեց, ինքը գլխիս ձեռքով խփեց։ Որ խփեց` այնտեղ տղամարդիկ կային` իրեն սկսեցին քաշել ու նստեցրին առանձին։ Ես գնացի հեռու, ուզում էի ոստիկանություն դիմել, բայց զանգահարեցի իմ փաստաբանին»[6]։ Միջադեպը արձանագրել են հյուրանոցի հյուրասրահի տեսախցիկները[7][8]։ Կնոջ վրա հարձակումը, ըստ վերջինիս հայտնած կարծիքի, կապված է դեպքից մի քանի օր առաջ տված մամուլի ասուլիսի հետ, որտեղ Սիլվա Համբարձումյանը Սուրիկ Խաչատրյանին մեղադրել էր[9] իրեն պատկանող «Լիճվազ-Թեյի» հանքից 102 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սարքավորում գողանալու և Խաչատրյանների ընտանիքին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայր տեղափոխելու մեջ[10][11]։ Այս միջադեպի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով[12]։

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1994 թթ. – Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար։

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1996 թթ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ։
  • 1996 թ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ
  • 1996-1999 թթ. - Գորիսի քաղաքապետ։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 146 ընտրատարածքից։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 70 ընտրատարածք)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 52 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
  • 2004 թ. մարտի 24-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[13]։
  • 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[14]։
  • 2014 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[15]։
  • 2016 թ. հոկտեմբերի 6-ին իր հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից[16]:
  • ՀՀԿ Գորիսի տարածքային կազմակերպության ղեկավարն է։
  • ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ‌[փա՞ստ]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Խաչատրյանի ծնողները Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսությունում են աշխատել, հետագայում այն դարձավ սովխոզ։ Հայրը անասնապահ էր, մայրը երկար տարիներ կթվորուհի է եղել[4]։

Որդիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Խաչատրյանը ունի երկու որդի՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները։[18]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոր պաշտոն Լիսկայի համար կարծես թե գտնվել է. «Հայկական ժամանակ»
  2. Սուրեն Խաչատրյան (Լիսկա)
  3. 3,0 3,1 3,2 3,3 ՀՀ Սյունիքի մարզի մարզպետարանի պաշտոնական կայք․ Սյունիքի մարզպետ Ս․Խաչատրյանի կենսագրական։
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Դպրոցի բուֆետը թալանած Սուրիկ Խաչատրյանի ծնողները խնդրում էին հորս միջամտի, որ պատիժը մեղմ լինի»
  5. «Սյունիքի մարզպետն ինքն իրեն դոկտորի աստիճան է «շնորհել»»։ Առավոտ 
  6. Կին գործարարը հաստատում է Սյունիքի մարզպետի կողմից ծեծը
  7. Համացանցում է հայտնվել Սիլվա Համբարձումյանի և Լիսկայի միջև տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը (Տեսանյութ)
  8. Լիսկան հարվածում է կնոջը (տեսագրություն)
  9. Լիսկայի գործը` ՀՔԾ-ում
  10. Լիսկան ծեծել է Սիլվային
  11. Կին գործարարը հաստատում է Սյունիքի մարզպետի կողմից ծեծը
  12. Քրգործ սյունիքի մարզպետի դեմ
  13. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
  14. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
  15. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  16. Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  17. Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  18. Եթե պետք լինի, որդիս էլ, ես էլ, ամուսինս էլ կգնանք պատերազմ. իմ որդին երկու անգամ առավել նամուս, թասիբ ունի, քան մնացած քաղաքացիները. Լորետա Բարսեղյանի արձագանքը՝ որդու եւ ամուսնու հասցեին հնչող մեղադրանքներին
Նախորդող
Էդիկ Բարսեղյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյան

2004 - 2013
Հաջորդող
Վահե Հակոբյան
Նախորդող
Վահե Հակոբյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյան

սեպտեմբերի 25, 2014 - հոկտեմբերի 6, 2016
Հաջորդող
Վահե Հակոբյան