Վահե Ալբերտի Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահե Ալբերտի Հակոբյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 12, 1971 (50 տարեկան)
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
ՄասնագիտությունԻնժեներ-կիբեռնետիկ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[1]
ԿուսակցությունՎերածնվող Հայաստան կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ

Վահե Ալբերտի Հակոբյան (1971, հունիսի 12, Երևան), Հայաստանի Սյունիքի մարզի նախկին մարզպետ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ[2], «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի նախագահ[3][4]։ 2021 թվականի մարտի 20-ից ղեկավարում է Վերածնվող Հայաստան կուսակցությունը[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահե Ալբերտի Հակոբյանը ծնվել է 1971 թվականին, Երևան քաղաքում։ Սովորել է Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում։ 1988 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը և 1993 թվականին ավարտել այն՝ ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ։ 19931994 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության պետական վարչության սահմանապահ զորքերում։ 1997 – 2000 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային անվտանգության նախարարությունում։ 2002 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտի իրավագիտության ֆակուլտետը և 2005 թվականին կարմիր դիպլոմով ավարտել այն։ 2002-2005 թվականներին զբաղեցրել է Հայաստանի դատախազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վարչության առա­ջին կարգի մասնագետի պաշտոնը, իսկ 2005-2011 թվականներին՝ Հայաստանի դատա­խազության աշխատակազմի ֆինանսատնտեսական վար­չության գլխավոր մասնագետի պաշտոնը[6]։ 2010 թվականին աշխատել է նաև «Քրոնիմետ մեթալս թրեյդինգ» ՍՊ ընկերությունում՝ որպես խորհրդական։ 2011 թվականին եղել է նույն ընկերության կոմերցիոն տնօրեն։ 2012-2016 թվականներին եղել է «Իստ գեյթ ռեսուրսես» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն։ 2012-2016 թվականներին եղել է «Քրոնիմետ մետալ թրեյդինգ Սի Այ Էս» ՓԲԸ հիմնադիր, կոմերցիոն տնօրեն, 2013-2016 թվականներին՝ «Ինթերնեյշնլ քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիր և գլխավոր տնօրեն։ 2014-2016 թվականներին եղել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ադմինիստրատիվ տնօրեն, իսկ 2016 թվականին՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։ 2016 թվականի հոկտեմբերի 6-ին Վահե Ալբերտի Հակոբյանը նշանակվել է Հայաստանի Սյունիքի մարզպետ[7]։ 2017 թվականի հունվարի 3-ին Վահե Ալբերտի Հակոբյանը ընտրվել է ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Սուրիկ Խաչատրյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյան

4 հոկտեմբեր 20168 հունիս 2018
Հաջորդող
Կարեն Համբարձումյան