Ռոբերտ Ղուկասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղուկասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոբերտ Ղուկասյան | ||
| ||
---|---|---|
2019 - 2022 | ||
| ||
2022-ից | ||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան | |
Մասնագիտություն՝ | կենսաբան | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1980[1] (43 տարեկան) | |
Ծննդավայր | Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ռոբերտ Ղուկասյան (դեկտեմբերի 27, 1980[1], Սումգայիթ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական (2019 թվականի Օգոստոսի 22-2022 թվականի մարտ)[2][3][4][5][6][7][8][9]։ ՀՀ Սյունիքի մարզպետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Ղուկասյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբեր 27-ին Սումգայիթ քաղաքում։ 2002-2007 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում։
1998-2000 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
Տիրապետում է հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուներին։
Հասարակական-քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2002-2013 թվականներին աշխատել է Կալավանի համայնքապետարանում, որպես աշխատակազմի քարտուղար։
2013 - 2019 թթ. Թայմ Լենդ հիմնադրամի հիմնադիր տնօրեն
2017-2018 թթ. Ճամբարակի համայնքապետարանում որպես համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական
2004-2018 թթ.- աշխատել է որպես հնագետ, հնակենդանաբան միջազգային արշավախմբերով (Հայաստան, ԱՄԷ, Օման, Գերմանիա)
2019 թ. օգոստոսի 22-ից նշանակվել է վարչապետի խորհրդական[9]
2022 թվականի մարտից ՀՀ Սյունիքի մարզպետ։
Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թ.-ին անցել է մասնագիտական վերապատրաստում Ֆրանսիայի Լիոն քաղաքում,
2009-2010 թթ. իրականացրել է գիտական հետազոտություներ Գերմանիայում (Թուբինգեն)
Ավելի քան 30 գիտական հոդվածների համահեղինակ է։
Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Պարգևներր[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի սեպտեմբերի 21-ին պարգևատրվել է երախտագիտության մեդալով, 2023 թվականի դեկտեմբերի 26-ին «Հանրային վարկանիշ» տեղեկատվական-վերլուծական ընկերության «THE LEADER 2023» մրցանակաբաշխության շրջանակներում արժանացել է «Տարվա մարզպետ» անվանակարգում մրցանակի[10]։ Նույն թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով[11][12]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.gov.am/am/staff-structure/other/977/
- ↑ «Ինչպես եւ պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական։ Արդյունավետ աշխատանք եմ մաղթում:)».
- ↑ Technologies, Peyotto. «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». 1in.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական - MediaLab Newsroom-Laboratory». medialab.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական». Armtimes.com. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». armenpress.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «Ռոբերտ Ղուկասյանը նշանակվել է վարչապետի խորհրդական». Hetq.am. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ 9,0 9,1 «Փաշինյանը Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանին նշանակել է իր խորհրդական». Երկիր Մեդիա (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ ««ՏԱՐՎԱ ՄԱՐԶՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿ՝ ՌՈԲԵՐՏ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ - Սյունիքի մարզպետի աշխատակազմ». syunik.mtad.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ https://armenpress.am/arm/news/1127053 Դուք բոլորդ ձեր գիտելիքները օգտագործում եք հանուն Հայաստանի հզորացման․ նախագահը պարգևներ շնորհեց տարբեր ոլորտի ներկայացուցիչների
Նախորդող Մելիքսեթ Պողոսյան 2020-2022 |
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան 2022— |
Հաջորդող |