Մելիքսեթ Պողոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մելիքսեթ Արամի Պողոսյան
Մելիքսեթ Պողոսյան1.jpg
օգոստոսի 31, 1960(1960-08-31) (61 տարեկան) -
ԾննդավայրՏեղ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ծառայության տարիներ1988-2017
Կոչումգնդապետ
Հրամանատարն էր«Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար
ՊաշտոնՍյունիքի մարզպետ, Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ, «Թուրուսի խութի» գրավում, Լաչինի ազատագրում, Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրում
Պարգևներ«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, Գարեգին Նժդեհ մեդալ և Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան

Մելիքսեթ Արամի Պողոսյան (առավել հայտնի է Մելո անունով, օգոստոսի 31, 1960(1960-08-31), Տեղ, Գորիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ, արցախյան ազատամարտի մասնակից, «Մելիք Բարխուդար» ազտագրական ջոկատի հրամանատար, Գորիս քաղաքի նախկին զինկոմ, գնդապետ[1], Սյունիքի մարզպետ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մելիքսեթ Պողոսյանը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 31-ին Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Տեղ գյուղի միջնակարգ դպրոցում՝ 1967-1977 թվականներին։ Դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում։ Այնուհետև զորակոչվել է կարմիր բանակ, ծառայությունը Խորհրդային բանակում անց է կացրել Հունգարիայում, եղել է տանկիստ[3]։

Արցախյան շարժման առաջին օրերից որպես կամավորական մասնակցել է գյուղի պաշտպանությանը։ 1989 թվականին նա միավորել է Տեղ գյուղի կամավորական ջոկատները և ստեղծել «Մելիք-Բարխուդար» ինքնապաշտպանական ջոկատը և կամավորների կողմից ընտրվել ջոկատի հրամանատար։ «Մելիք-Բարխուդար» ջոկատը 1989-1990 թվականներին նրա գլխավորությամբ մասնակցել է Տեղ, Խնձորեսկ, Կոռնիձոր, Շուռնուխ, Խանածախ, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը։ 1990-1991 թվականներին հատուկ գնդի կազմում Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանության համար մղված մարտերին։

2006 թվական, Գորիսի գնդի հրամանատարի պաշտոնում

1992 թվականի մայիսի 12-ին Տեղ գյուղում գտնվող Մելիք-Բարխուդարի տանը ժողով է տեղի ունեցել, որտեղ որոշվել է գրավել «Թուրուսի խութ» կոչվող ռազմավարական հենակետը, որտեղից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին հայկական գյուղերը։ Մելիքսեթ Պողոսյանը հետախուզական աշխատանք կատարելուց հետո իր ջոկատի մարտիկների հետ նետվել է մարտի։ Մարտի ընթացքում ադրբեջանցիները տվել են զոհեր, մեծ քանակությամբ ռազմավար և թողել «Թուրուսի խութ» հենակետն ու նահանջել։ Ադրբեջանցիներից առգրավված զենք-զինամթերքով «Մելիք-Բարխուդար» ջոկատը Մելիքսեթ Պողոսյանի գլխավորությամբ մայիսի 18-ին մասնակցեել են նաև Լաչինի ազատագրմանը։

Մելիքսեթ Պողոսյանը իր ջոկատով մասնակցել է Դեյխանի, Ղոչազի, Կուբաթլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ֆիզուլիի ազատագրմանը, որտեղ էլ վիրավորվել է։

1994 թվականին նշանակվել է ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատար, 1995-1996 թվականներին եղել է 4-րդ գումարտակի հրամանատար, 1996-2000 թվականներին՝ առանձին զրահատանկային զորամասի հրամանատար։

2000-2007 թվականներին զբաղեցրել է Գորիսի գնդի հրամանատարի պաշտոնը, 2007-2017 թվականներին եղել է Գորիսի շրջանի զինկոմ, Սյունիքի ավագ զինկոմ։


2017 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Մելիքսեթ Պողոսյանը զորացրվել է։

2016 թվականին մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել է մի քանի ջոկատների հրամանատար։

2019 թվակականին նշանակվել է Սյունիքի «Երկրապահ կամավորականների միության» ղեկավար։

ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 8-ի 1993-Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[4][5]։

Ունի գնդապետի կոչում։

Տեղ գյուղի ջոկատի փառքի սրահ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ, հինգ թոռ։

Պարգևներ և մեդալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Արիության համար» մեդալ, 1996
  • ԼՂՀ-ի «Մայրական երախտագիտության» մեդալ, 2000
  • «Մարտական գործողությունների մասնակցի» մեդալ, 2000
  • «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ, 2000
  • «1-ին աստիճանի Մարտական Խաչ» շքանշան, 2002
  • «Վազգեն Սարգսյան» մեդալ, 2003
  • «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալ, 2003[6]
  • «Անբասիր ծառայության համար» 2-ին աստիճանի մեդալ, 2004
  • «Մարտան ծառայության մեդալ», 2000
  • «ՀՀ և ԼՂՀ սահմաննեերի պաշտպանության համար մղվող գործողությունների մասնակցի» մեդալ, 2006
  • «Լեռնահայաստանի Արծիվ» ոսկյա հուշամեդալ, 2006
  • «Հայաստանի 5-րդ բրիգադ» հուշամեդալ, 2006
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, 2006
  • «Արծիվ Մահապարտների միության» մեդալ, 2000
  • «Գարեգին Նժդեհ» մեդալ, 2008
  • «Հաղթանակ» մեդալ, 2008
  • ԼՂՀ-ի «Մարտական ծառայության» մեդալ, 2010
  • «Վարդան Մամիկոնյան» մեդալ, 2010
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011
  • «ՀՀ զինված Ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, 2011
  • «Անբասիր ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ, 2011
  • Անվանական զենք (CZ76P-07) տեսակի, 2000
  • «Անդրանիկ Օզանյան» մեդալ, 2012
  • «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2012
  • ԼՂՀ պաշտպպանության բանակի հուշամեդալ, 2012
  • Անվանական զենք որսորդական հրացան, 2012
  • «Գարեգին Նժդեհ» հուշամեդալ, 2013
  • «Անբասիր ծառայության համար» 4-րդ աստիճանի մեդալ, 2013
  • «Դրաստամատ Կանայանի մեդալ», 2016
  • «Երկրապահ 25 տարի» հոբելյանական մեդալ, 2016

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մելիքսեթ Պողոսյան. «Հրադադար կա, բայց այնպես չէ, որ խախտումներ չկան… » | Syunacerkir.am»։ www.syuniacyerkir.am։ Վերցված է 2019-05-14 
  2. «Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ Վերցված է 2020-12-14 
  3. Մի «անկեղծ»
  4. «Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2020-12-14 
  5. «Սյունիքի մարզպետարան»։ syunik.mtad.am։ Վերցված է 2020-12-14 
  6. LLC Ayb Solutions։ «ՄԵՐ ԲԱՆԱԿԸ ԱՄՈՒՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է, ՕՐՀՆՅԱԼ Է ՔՈ ԳՈՐԾԸ, ՀՐԱՄԱՆԱՏԱ՛Ր»։ Hay Zinvor (անգլերեն)։ Վերցված է 2019-05-15 
Նախորդող
Հունան Պողոսյան 2018-2020
Սյունիքի մարզպետ
Մելիքսեթ Պողոսյան

2020
Հաջորդող

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]