Jump to content

Վահե Հակոբյան (տնտեսագետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վահե Մաքսիմի Հակոբյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վահե Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վահե Հակոբյան
Ծնվել էմայիսի 18, 1977(1977-05-18) (47 տարեկան)
ԾննդավայրՔաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Վահե Մաքսիմի Հակոբյան (մայիսի 18, 1977(1977-05-18), Քաջարան, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ՝ Սյունիքի նախկին մարզպետ։

  • 1999 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետի որակավորմամբ։
  • 1999 թ. ընդունվել է Հայաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան։
  • 2003 թ. պաշտպանել է գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1999 թ. - «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ։
  • 2000-2002 թթ. - Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի և աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ։
  • 2003-2004 թթ. - «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն։

Քաղաքական գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2004-2007 թթ. - Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք)։ Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 2007-2012 թթ.՝ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)։
  • 2012 թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից։
  • 2013 թ. հուլիսի 10-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Սյունիքի մարզպետ[1]։
  • 2014 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
  • 2014 թ. սեպտեմբերի 9-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ[3]։
  • 2014 թ. նոյեմբերի 21-ին Հայաստանի Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[4]։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Անկուսակցական է։

Նախորդող
Սուրիկ Խաչատրյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյան

10 հուլիսի 20134 սեպտեմբերի 2014
Հաջորդող
Սուրիկ Խաչատրյան
Նախորդող
Սուրիկ Խաչատրյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Վահե Հակոբյան

6 հոկտեմբերի 2016
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է
Նախորդող
Անդրանիկ Անդրեասյան
ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Վահե Հակոբյան

9 սեպտեմբերի 201421 նոյեմբերի 2014
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, Գագիկ Խաչատրյանը (ժ/պ), Արամ Հարությունյանը որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]