Գագիկ Մարտիրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Մարտիրոսյան
Ծնվել է հունվարի 14, 1951(1951-01-14) (68 տարեկան)
Ծննդավայր Գետամեջ, Հայաստան, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն պետական ծառայող

Գագիկ Հմայակի Մարտիրոսյան (ծնվ. 14 հունվարի 1951 թ. Եղեգնաձորի շրջան, գ. Գլաձոր), ՀՀ պետական և տնտեսական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974-1979 թթ. - աշխատել է «Ջերմուկշին» տրեստի Եղեգնաձորի շինմոնտաժային վարչությունում որպես բրիգադավար, վարպետ, գլխավոր ինժեներ, շինմոնտաժային վարչության պետ։
  • 1979-1980 թթ. - Եղեգնաձորի մարզային գործադիր միավորման նախագահի տեղակալ։
  • 1980-1986 թթ. - աշխատել է «Ջերմուկշին» տրեստի գլխավոր ինժեներ, ապա տնօրեն։
  • 1 987-1990 թթ. - Հայկական ԽՍՀ շինարարության մինիստրության արդյունաբերության բաժնի պետ, միևնույն ժամանակ նաև «Արարատշին» տրեստի տնօրեն։
  • 1990 թ. մայիսի 20-ին ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։
  • 1990-1993 թթ. - ՀՀ շինարարության նախարար։
  • 1993-1995 թթ. - ՀՀ պետական նախարար։
  • 1995-1998 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարար։
  • 1998-1999 թթ. - ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար։
  • 1999-2004 թթ. - ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։
  • 2004 թ. մարտի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[1]:
  • 2004-2008 թթ. - Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական։
  • 2008 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականի պաշտոնից[2]:
  • 2008-2014 թթ. - «ԻՏԵՌԱ» ընկերության փոխնախագահ։
  • 2015 թվականից - «ԿԷՍԿ» (Կարելական էներգաիրացման ընկերություն) ընկերության նախագահ։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր։

Նախորդող
Ռոմեո Ջուլհակյան
ՀՀ շինարարության նախարար
Գագիկ Մարտիրոսյան

1990 - 1993
Հաջորդող
Ֆելիքս Փիրումյան
Նախորդող
Միրոն Շիշմանյան
ՀՀ էներգետիկայի նախարար
Գագիկ Մարտիրոսյան

1995 - 1998
Հաջորդող
Մերուժան Միքայելյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար
Գագիկ Մարտիրոսյան

11 ապրիլի 1998 - 15 հունիսի 1999
Հաջորդող
Վահան Շիրխանյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Գագիկ Մարտիրոսյան

15 հունիսի 1999 - 23 մարտի 2004
Հաջորդող
Անդրանիկ Անդրեասյան


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]