Մերուժան Միքայելյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մերուժան Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Մերուժան Վարազդատի Միքայելյան (մարտի 27, 1957, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 թ. — ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա տեղափոխվել է և 1979 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։
- 1990 թ. Էստոնիայում անցել է շուկայական տնտեսության դասընթացներ։
- 1991 թ. վերապատրաստվել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1974-1975 թթ. - աշխատել է Երևանի սանտեխնիկայի և պատրաստվածքների գործարանում որպես փականագործ։
- 1979 թ. - աշխատել է ՀԽՍՀ արհմիությունների համադաշնությունում որպես տնտեսագետ։
- 1979-1981 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
- 1981-1987 թթ. - Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության գյուղատնտեսության բաժնի աշխատակից, ֆինանսական վարչության տնտեսագետ, ապա նույն վարչության պետ։
- 1987-1989 թթ. - Հայկական ԽՍՀ ֆինանսների մինիստրության բյուջետային վարչության պետի տեղակալ։
- 1989-1991 թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության արտաքին տնտեսական կապերի, տնտեսության մեխանիզացման, հաշվապահության և հաշվառման բաժնի պետ։
- 1991-1993 թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարության արժութային վարչության պետ։
- 1993-1997 թթ. - «Գիտություն և արդյունաբերություն» ասոցիացիայի խորհրդական (Մոսկվա)։
- 1997 թ. - ՀՀ Ֆինանսների նախարարի խորհրդական։
- 1997-1998 թթ. - ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ։
- 1998-1999 թթ. - ՀՀ էներգետիկայի նախարար։
- 1999-2005 թթ. - Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
- 2005 թ. հունվարի 11-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից[1]։
Նախորդող Գագիկ Մարտիրոսյան |
ՀՀ էներգետիկայի նախարար Մերուժան Միքայելյան 1998 - 1999 |
Հաջորդող Դավիթ Զադոյան |
|