Աշոտ Մանուկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մանուկյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Մանուկյան
սեպտեմբերի 21, 1958(1958-09-21) - փետրվարի 3, 1994(1994-02-03) (35 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Հրամանատարն էրՍասունցի Դավիթ կամավորական ջոկատ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունՀԱՊՀ

Աշոտ Ռուբենի Մանուկյան (սեպտեմբերի 21, 1958(1958-09-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 3, 1994(1994-02-03)), «Սասունցի Դավիթ» կամավորական, աշխարհազորային ջոկատի հրամանատար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1958 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Երևանում։ Սովորել է թիվ 93 միջնակարգ դպրոցում, որը հետագայում անվանակոչվեց նրա անունով։ Այնուհետև ուսումը շարունակել է Կիևի սննդի արդյունաբերության ինստիտուտում[1]։ Այնուհետ աշխատել է պահեստապետ, ապա Երևանի թիվ 3 հացի գործարանի տնօրեն։

Արցախյան շարժման սկզբից ակտիվորեն մասնակցել է հանրահավաքներին։ 1990 թվականի հունվարի 13-ին ազատության հրապարակում՝ միտինգի ժամանակ Աշոտ Մանուկյանը ներկայացնելով սահմանամերձ շրջաններում տիրող վտանգահարույց վիճակը, կոչ է անում դավիթաշենցիներին հավաքվել երեկոյան և քննարկել մարտական ջոկատ կազմելու հարցը։ Ընդամենը երեք օր պահանջվեց, որ դավիթաշենցի կամավորականներից կազմվի ջոկատ, որը հենց հրամանատար Աշոտ Մանուկյանի առաջարկով կոչվեց «Սասունցի Դավիթ»[1]։

Հհրամանատարն իր վրա էր վերցրել տղաների սննդի, հագուստի և զենքի մատակարարման հոգսը, մարտի դաշտում խելամիտ մարտ կազմակերպելու պատասխանատվությունը։ Աշոտի տղաների մարտական մկրտությունը Երասխավանում էր։ 1990 թվականի հունվարի 17-ին սկսվեցին կատաղի մարտերը, որոնք ավարտվեցին հաջորդ օրը երեկոյան։ Հայ զինվորները գրավեցին Երասխավանի բարձունքները։ Այնուհետև Նոյեմբերյան, Գորիս, Մեղրի, Իջևան ու արցախյան ճակատ[1]։

Մեջբերումներ Աշոտ Մանուկյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Մանուկյանն ամենաառաջին և ամենավառ դեմքերից է։ Երբ Աշոտը ջոկատ կազմավորեց, մենք ոչինչ չունեինք՝ ոչ զենք, ոչ հագուստ, բայց նա ոչ միայն իր ջոկատին էր զենք մատակարարում, այլև՝ ուրիշների։ Նա իր կազմակերպվածությամբ և ծավալով պետական տղա էր, պետական մտածողություն ուներ[1]։
Մի անգամ իր ջոկատի տղաների վրա բարկացա՝ զինամթերք խելամիտ չօգտագործելու համար։ Երբ տղաներն այս մասին նրան պատմեցին, հիշեցրեց, որ ինքն է ջոկատի հրամանատարը, հետո «սպառնաց», թե կկոչումազրկի գնդապետից լեյտենանտի[1]։
Աշոտ Մանուկյանի նման հրամանատար ունենայինք մենք Բաքուն վաղուց վերցրած կլինեինք։ Այդ ամբողջ զորահամերգը բխում էր զուտ հոգուց, ազգային գաղափարներից, հայ ֆիդայու մտքից։ Աշոտ Մանուկյանը, իրոք, ամեն ինչ արել է, այսօրվա անկախ ու խաղաղ պետության համար[1]։
- Արամո» ջոկատի հրամանատար Արամ Թորգոմյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]