Երվանդ Զախարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Վազգենի Զախարյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Դրոշ
Դրոշ
ապրիլի 30, 2014 - փետրվարի 29, 2016
Նախորդող Արմեն Մովսիսյան
Հաջորդող Լևոն Յոլյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Դրոշ
Դրոշ
ապրիլի 2, 2009 - ապրիլի 30, 2014
Նախորդող Մանուկ Վարդանյան
Հաջորդող Մարտին Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
հուլիսի 1, 2003 - մարտի 4, 2009
Նախորդող Ռոբերտ Նազարյան
Հաջորդող Գագիկ Բեգլարյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ ՀԱՊՀ
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Դավանանք Հայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օր մայիսի 14, 1946(1946-05-14) (77 տարեկան)
Ծննդավայր գյուղ Սալեր, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Անանիա Շիրակացու մեդալ

Երվանդ Վազգենի Զախարյան (մայիսի 14, 1946, գյուղ Սալեր, Շամխորի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ։ Տնտեսական գիտությունների դոկտոր։ Երվանդ Զախարյանի գործունեությունը ոչ միանշանակ վերաբերմունքի է արժանացել հասարակության[1] և մամուլի կողմից։ Նրան մեղադրել են պաշտոնական դիրքի չարաշահման[2] և կաշառակերության[3] մեջ։ Որոշ տվյալներով Երվանդ Զախարյանի անձնական կարողությունը կազմում է մոտ 600 միլիոն ԱՄՆ դոլար[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1987-1988 թթ. սովորել է Մոսկվայի ժողովրդական տնտեսության ակադեմիայի կառավարման ինստիտուտում։ 1991 թվականին Մոսկվայի Կույբիշևի անվան ինժեներաշինարարական ինստիտուտում պաշտպանել է գիտական թեզ, տնտեսական գիտությունների թեկնածու է։ Տրանսպորտի միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, Էկոլոգիայի և կենսագործունեության գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Բնապահպանության և կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի, Հումանիզմի հիմնախնդիրների ակադեմիայի ակադեմիկոս է։ Հայաստանի պետական հարկային ծառայության խորհրդական է։ Ամուսնացած է։ Ունի մեկ որդի, երկու դուստր և 5 թոռնիկ։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1962-1963 թթ. - Երևանի «Գունմետշին» տրեստ՝ բանվոր։
  • 1963-1964 թթ. - «Հրազդանշին» ձեռնարկություն՝ մոնտաժավորող։
  • 1966-1974 թթ. - «Ջերմշին» շինարարական վարչության ինժեներ, տեղամասի պետ։
  • 1974-1977 թթ. – Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի արտադրամասի պետ։
  • 1977-1983 թթ. - «Հայոսկի» արտադրական միավորման շինարարական վարչության պետ։
  • 1983-1992 թթ. – Հայկական ԽՍՀ գազիֆիկացման պետական կոմիտեի «Հայգազշին» տրեստի կառավարիչ։
  • 1992-1993 թթ. – ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ։
  • 1994-1997 թթ. - «Գազշին» արտադրական շինարարական ընկերության նախագահ։
  • 1997-1998 թթ. - «Հայտրանսգազ» ձեռնարկության գլխավոր տնօրեն։
  • 1998-2000 թթ. - Հայաստանի տրանսպորտի նախարար։
  • 2000-2001 թթ. - Հայաստանի Պետական եկամուտների նախարարի տեղակալ, մաքսային վարչության պետ։
  • 2001 թ. - Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար։
  • 2001-2002 թթ. - Հայաստանի Պետական եկամուտների նախարար։
  • 2002-2003 թթ. - Հայաստանի կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետ։
  • 2003-2009 թթ. - Երևանի քաղաքապետ։
  • 2009 թ. մարտի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Երևանի քաղաքապետի պաշտոնից[6]։
  • 2009 թ. մարտի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական[7]։
  • 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից[8]։
  • 2009 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ[9]։
  • 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից[10]
  • 2014 թ. ապրիլի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար[11]։
  • 2016 թ. փետրվարի 29-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնից[12]։
  • 2016 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրեական ներգրավվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել 2008 թվականին այդ ժամանակվա Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից ապօրինաբար (ապօրինի որոշմամբ) «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր հողատարածքը օտարելու կապակցությամբ։ Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով[14]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի կառավարության կայք

Նախորդող
Հենրիկ Քոչինյան
ՀՀ տրանսպորտի նախարար
Երվանդ Զախարյան

ապրիլի 20, 1998 - փետրվարի 28, 2000
Հաջորդող
Ռոբերտ Նազարյան
Նախորդող
Էդուարդ Մադաթյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Երվանդ Զախարյան

հունվարի 8 - հուլիսի 6, 2001
Հաջորդող
Անդրանիկ Մանուկյան
Նախորդող
Անդրանիկ Մանուկյան
ՀՀ պետական եկամուտների նախարար
Երվանդ Զախարյան

հուլիսի 6, 2001 - նոյեմբերի 13, 2002
Հաջորդող
պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
Նախորդող
պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ պետական եկամուտների նախարար
ՀՀ Հարկային պետական ծառայության պետ
Երվանդ Զախարյան

նոյեմբերի 13, 2002 - հուլիսի 1, 2003
Հաջորդող
Ֆելիքս Ցոլակյան
Նախորդող
Ռոբերտ Նազարյան
Երևանի քաղաքապետ
Երվանդ Զախարյան

հուլիսի 1, 2003 - մարտի 4, 2009
Հաջորդող
Գագիկ Բեգլարյան
Նախորդող
Մանուկ Վարդանյան
ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Երվանդ Զախարյան

ապրիլի 2, 2009 - ապրիլի 30, 2014
Հաջորդող
Մարտին Սարգսյան
Նախորդող
Արմեն Մովսիսյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Երվանդ Զախարյան

ապրիլի 30, 2014 - փետրվարի 29, 2016
Հաջորդող
Լևոն Յոլյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.youtube.com/watch?v=YCT2dayhFyM&t=20
  2. Երվանդ Զախարյանը թաքցնելու բան ունի՞
  3. Ամերիկահայ Պավել Անդերսոնը ասում է, որ կաշառել է քաղաքապետարանի ու դատարանների ներկայացուցիչներին (վիդեո)
  4. http://mediagid.am/am/news/pet-e-povi-payari-voraky-karcum-en-aghaaciakan-hasarakutyan-nerkayacucichnery-1099421(չաշխատող հղում)
  5. Թող Երվանդ Զախարյանն իր կուտակած 600 միլիոն դոլարից վճարի ՀԷՑ-ի կուտակած պարտքը. Գառնիկ Իսագուլյան
  6. Ե. Զախարյանին Երևանի քաղաքապետի պաշտոնից ազատելու մասին
  7. Ե. Զախարյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական նշանակելու մասին
  8. Ե. Զախարյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին
  9. Ե. Զախարյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին
  10. Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
  11. Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  12. Ե. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  13. Ե. Վ. ԶԱԽԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՆ
  14. «Նախկին քաղաքապետի ապօրինի որոշմամբ «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քմ տարածքի օտարման փաստով հարուցվել է քրգործ․ ՀՔԾ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.