Մարտին Սարգսյան
Մարտին Սարգսյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1958 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Մարտին Գրիգորի Սարգսյան (մարտի 3, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախկին նախագահ։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979 թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը` մանկավարժի մասնագիտությամբ։
- 2003 թ. ավարտել է Երևանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանը՝ տնտեսագետ-ֆինանսիստի մասնագիտությամբ։ Տնտեսական ոլորտի մի շարք հոդվածների հեղինակ։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1979-1982 թթ. - աշխատել է մանկավարժ Ապարանի դպրոցներում։
- 1982-1984 թթ. - ծառայել է խորհրդային բանակում։
- 1984-1990 թթ. - զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երևանի քաղաքային խորհրդի և Խորհրդային շրջանի շրջխորհրդի գործադիր կոմիտեներում։
- 1991-1995 թթ. - Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր։
- 1993-1998 թթ. - ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ։
- 1998 թ. ընտրվել, 2001 և 2004 թթ. վերընտրվել է Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնում՝ պաշտոնավարելով մինչև 2007 թ.։
- 1999 թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը։
- 1999-2001 թթ. եղել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչը։
- 2002 թ. հիմնադիր ժողովում ընտրվել, 2005 և 2006 թվականներին՝ վերընտրվել ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահի պաշտոնում։
- 2003-2004 թթ. եղել է ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առևտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սևծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ։
- 2003 թվականից Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ է։
- 2009 թ. - ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի անդամ։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1998-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք)։ ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ ՀՀԿ անդամ։
- 2007-2012 թթ. - ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
- 2012 թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի հինգերորդ գումարման պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։
- 2014 թ. հունիսի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ[1]։
- Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահ է եղել։ ՀՀԿ խորհրդի անդամ է եղել։
- 2018 թ․-ից այլևս կուսակցական չէ։
Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ պաշտպանության նախարարի շնորհակալագիր (1999 թ.),
- ՀՀ վարչապետի պարգև (2001 թ.),
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր (2005 թ.),
- ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006 թ.),
- Գարեգին Նժդեհի անվան ոսկե հուշամեդալ (2006 թ.),
- ԱՊՀ երկրների առևտրաարդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի պատվոգիր(2006 թ.),
- ՌԴ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Գ. Գրեֆի պատվոգիր (2006 թ.),
- ՀՀ ԱԱՊ-ի «Մերկուրի» մրցանակ (2007 թ.),
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ոսկե հուշամեդալ (2009 թ.),
- Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ։
- Շենգավիթ համայնքի պատվավոր քաղաքացի (2006 թ.)։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Նախորդող |
Շենգավիթ համայնքի ղեկավար Մարտին Սարգսյան 1998-2007 թթ. |
Հաջորդող Սարգիս Հովհաննիսյան |
Նախորդող Երվանդ Զախարյան |
ՀՀ ԿԱ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյան 3 հունիսի 2014 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիաներ:
- Մարտի 3 ծնունդներ
- 1958 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- ՀՀԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ պետական գործիչներ
- ՀՀ պետական գործիչներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 5-րդ գումարման ընթացքում լիազորությունները դադարեցրած պատգամավորներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Հայ ուսուցիչներ
- ՀՀ վարչապետի հուշամեդալակիրներ
- Հայ քաղաքական գործիչներ