Գագիկ Բեգլարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գագիկ Բեգլարյան (այլ կիրառումներ)
Գագիկ Բեգլարի Բեգլարյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
մարտի 4, 2009 - դեկտեմբերի 8, 2010
Նախորդող Երվանդ Զախարյան
Հաջորդող Կարեն Կարապետյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ազգություն հայ
Ծննդյան օր հունվարի 1, 1964(1964-01-01) (60 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, Անանիա Շիրակացու մեդալ,
և Հայաստանի վարչապետի հուշամեդալ

Գագիկ Բեգլարի Բեգլարյան (հայտնի է նաև Չոռնի Գագո մականվամբ[1][2][3][4], հունվարի 1, 1964(1964-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երևանի նախկին քաղաքապետ (2009-2010), ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (2012 - 2016)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1971-1978 թվականներին սովորել է Երևանի թիվ 33 դպրոցում։ 1978-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, 1981-1985 թվականներին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում։ Ծառայել է խորհրդային բանակում։ Բանակից զորացրվել է 1987 թվականին և որպես հաշվապահ ընդունվել է «Էրեբունի» տրիկոտաժի ֆաբրիկա։ 1988-1992 թվականներին «Վան» կոշիկի ֆաբրիկայում աշխատել է որպես տնտեսագետ։

1993 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 2002 թվականին ընտրվել Կենտրոն համայնքի թաղապետ։ 2004 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Թաղապետարանական կառավարման սոցիալական հիմնախնդիրները» թեմայով, արժանացել է սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի կոչման։ 2005 թվականին և 2008 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2009 թվականի մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի քաղաքապետ[5]։

2009 թվականի մարտի 5-ին ՀՀ կառավարության որոշմամբ լիազորությունները՝ որպես Երևան քաղաքի Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի, վաղաժամկետ դադարեցվել են[6]։

2009 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Երևանի քաղաքապետ[7]։

2012 թվականի մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ 2012 թվականի հունիսի 16-ից նշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար։

2013 թվականի մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում[8]։

2014 թվականի ապրիլի 22-ին Գագիկ Բեգլարյանը կրկին նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար[9]։ 2016 թվականին հրաժարական է տվել։ 2016 թվականին Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո դուրս է եկել ՀՀԿ-ից ու քաղաքականությունից։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Երեկ գիշեր ձերբակալվել են ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահները», armtimes.com, (արխիվացված
  2. «Երեկ գիշեր ձերբակալվել են ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանի (Չոռնի Գագո) թիկնապահները», 168.am, (արխիվացված
  3. «Հայկական ժամանակ». Սևուկ Գագոն», hetq.am, (արխիվացված
  4. «Չոռնին ընկել է դռնեդուռ», hetq.am, (արխիվացված
  5. Գ. Բեգլարյանին Երեւանի քաղաքապետ նշանակելու մասին
  6. «ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 23-ին.
  7. «Երևանի քաղաքապետեր». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 14-ին.
  8. Գ. Բեգլարյանին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար նշանակելու մասին
  9. Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  10. Գ. Բ. ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նախորդող
Արարատ Զուրաբյան
Կենտրոն թաղային համայնքի ղեկավար
Գագիկ Բեգլարյան

01.10.2002 - 04.03.2009 թթ.
Հաջորդող
Գագիկ Գյանջումյան (ժ/պ), պաշտոնը վերացվել է, Գագիկ Գյանջումյանը որպես Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
Նախորդող
Երվանդ Զախարյան
Երևանի քաղաքապետ
Գագիկ Բեգլարյան

04.03.2009 - 08.12.2010 թթ.
Հաջորդող
Կարեն Վիլհելմի Կարապետյան
Նախորդող
Մանուկ Վարդանյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Գագիկ Բեգլարյան

16.06.2012 - թթ.
Հաջորդող
Վահան Մարտիրոսյան