Կարեն Կարապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարեն Կարապետյան (այլ կիրառումներ)
Կարեն Վիլհելմի Կարապետյան
Karen Karapetyan (2017-01-24).jpg
Դրոշ
Երևանի քաղաքապետ
դեկտեմբերի 17, 2010[1] - հոկտեմբերի 28, 2011[1]
Նախորդող Գագիկ Բեգլարյան
Հաջորդող Տարոն Մարգարյան
Դրոշ
(14-րդ) ՀՀ վարչապետ
սեպտեմբերի 13, 2016[2] - ապրիլի 17, 2018[2]
Նախորդող Հովիկ Աբրահամյան
Հաջորդող Սերժ Սարգսյան
(1-ին) ՀՀ I փոխվարչապետ
ապրիլի 18, 2018[3] - մայիսի 11, 2018
Նախորդող պաշտոնը նախկինում չի եղել
Հաջորդող Արարատ Միրզոյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտոր
Մասնագիտություն՝ տնտեսագետ
Ծննդյան օր օգոստոսի 14, 1963(1963-08-14) (59 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

Կարեն Վիլհելմի Կարապետյան (ծնվ.՝ 1963, օգոստոսի 14, Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ) Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի առաջին փոխվարչապետ (2018 թվական, ապրիլի 18 - 2018 թվական, մայիսի 11)[4]։ Հայաստանի վարչապետ (2016 թվականի սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր (2010)[5], նախագահի առաջին տեղակալ[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Կարապետյանը ծնվել է 1963 թվականին Ստեփանակերտում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Կարապետյանը 1970-1980 թվականներին սովորել է Երևանի Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պետական համալսարանում։ 1989 թվականին Կարապետյանին շնորհվել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում։ Կարեն Կարապետյանը 32 գիտական աշխատանքների հեղինակ է։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Կարապետյանը 1985-1990 թվականներին եղել է ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում։ 1990-1996 թվականներին եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ։ 1996-1998 թվականներին եղել է «Հայէներգո» ՊՁ, գլխավոր տնօրենի տեղակալ, 1998-2001 թվականներին՝ «Հայէներգո» ՓԲԸ գլխավոր տնօրեն, 2001-2010 թվականներին` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ, վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ 2011-2016 թվականներին «Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահն է։ 2013 թվականից «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» Խորհրդի անդամ է[7][8]։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի քաղաքապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-2011 թվականներին եղել է Երևանի քաղաքապետ[9]։

Հայաստանի Վարչապետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Նախագահի ՆՀ-834-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի վարչապետ[5]։

2018 թվականի ապրիլի 9-ին Կարեն Կարապետյանը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը[10]։ Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը[11]։

2018 թվականի ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը եղել է վարչապետի պաշտոնակատար։

Կուսակցական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի նոյեմբերի 24-ին կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին[12][13], նոյեմբերի 26-ին ՀՀԿ 16-րդ համագումարում ստացավ կուսակցության անդամատոմս[14], իսկ հունվարի 26-ին ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ[15]։ 2018 թվականին դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու դուրս եկել քաղաքականությունից։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երեք երեխա։ Որդին՝ Տիգրան Կարապետյան (ամուսնացել է 2015 թվականին), դուստրը՝ Մանե Կարապետյան (ամուսնացել է ՀՀ էներգետիկայի փոխնախարար Հայկ Հարությունյանի հետ), կրտսեր որդին` Գոռ Կարապետյան[16]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Անանիա Շիրակացի» մեդալ (Հայաստան, 2006)
  • «Անանիա Շիրակացի» մեդալ (Արցախ, 2008)
  • «Մեսրոպ Մաշտոց» շքանշան (Արցախ, 2016)[17]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Երևանի նախկին քաղաքապետները»։ Վերցված է 2018-04-18 
  2. 2,0 2,1 «Պատմական ակնարկ - Նախկին վարչապետեր - Հայաստանի Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  3. «Կառավարություն - Կազմ - Հայաստանի Կառավարություն»։ www.gov.am (անգլերեն)։ Վերցված է 2018-04-18 
  4. «Հայաստանի նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-04-18 
  5. 5,0 5,1 «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ [պաշտոնական կայք]»։ նախագահ.հայ։ Վերցված է 2016-09-13 
  6. «Կարեն Կարապետյանն ընտրվել է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ»։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան։ Վերցված է 2017-01-26 
  7. «Կարեն Կարապետյանի մասին «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ»ի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2015-02-14 
  8. «Երևանի քաղաքապետեր»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին։ Վերցված է 2015-02-14 
  9. Կարեն Կարապետյանն ընտրվեց քաղաքապետ
  10. «Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ներկայացրել է կառավարության հրաժարականի դիմումը»։ 09.04.2018 
  11. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը»։ 09.04.2018 
  12. «Կարեն Կարապետյանը նշեց ՀՀԿ-ին անդամակցելու 7 պատճառ»։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-23-ին։ Վերցված է 2020-11-06 
  13. Վարչապետը դիմում է գրել ՀՀԿ-ին անդամակցելու
  14. Հայտնի է ՀՀԿ ԳՄ նորընտիր կազմը. ընտրվել են նաև Կարեն Կարապետյանը և Վիգեն Սարգսյանը(չաշխատող հղում)
  15. Կարեն Կարապետյանն ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ
  16. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-04-07-ին։ Վերցված է 2016-09-27 
  17. «Բակո Սահակյանը պարգևատրել է Կարեն Կարապետյանին | Artsakhpress.am | Արցախի անկախ լրատվական գործակալություն»։ artsakhpress.am։ Վերցված է 2016-11-17 
Նախորդող
Գագիկ Բեգլարյան
Երևանի քաղաքապետ
2010 - 2011
Հաջորդող
Տարոն Մարգարյան
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Վարչապետ
Կարեն Կարապետյան

2016 - 2018
Հաջորդող
Սերժ Սարգսյան
Նախորդող
Պաշտոնը հիմնվել է
Առաջին փոխվարչապետ
2018 - 2018
Հաջորդող
Արարատ Միրզոյան