Անդրանիկ Մարգարյան (քաղաքական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրանիկ Մարգարյան (այլ կիրառումներ)
Անդրանիկ Մարգարյան | ||
![]() | ||
| ||
---|---|---|
2000, մայիսի 12 - 2007, մարտի 25 | ||
Կուսակցություն՝ | ՀՀԿ | |
Կրթություն՝ | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ | |
Ազգություն | հայ | |
Ծննդյան օր | 1951 հունիսի 12 | |
Ծննդավայր | Երևան | |
Վախճանի օր | մարտի 25, 2007 (տարիքը 55) | |
Վախճանի վայր | Երևան | |
Գերեզման | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն | |
Թաղված | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն | |
Քաղաքացիություն | ![]() ![]() | |
Զավակներ | Տարոն Մարգարյան | |
Կայք՝ | gov.am | |
Պարգևներ | ||
Անդրանիկ Նահապետի Մարգարյան (հունիսի 12, 1951[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2007[1][2], Երևան, Հայաստան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ։
Բովանդակություն
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-1979 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական գործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-1990 թվականներին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-1994 թվականներին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007 թվականներին՝ ՀՀ վարչապետ։
2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։
Անձնական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման և տնտեսական զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ
- ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ
- ԵԿՄ «Վազգեն Սարգսյան» շքանշան
- ՀՀ Ոստիկանության «Արամ Մանուկյան» մեդալ
- Ֆ. Նանսեն հիմնադրամի «Ֆ. Նանսեն» մեդալով[3]
Նախորդող Սիմոն Շահազիզյան |
ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյան դեկտեմբեր 1993 — դեկտեմբերի 172005 |
Հաջորդող Պաշտոնը վերացվել է |
Նախորդող Աշոտ Նավասարդյան |
ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյան դեկտեմբերի 2 1997 — հունվարի 81999 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյան հունիսի 18 1999 — մայիս 2000 |
Հաջորդող Գալուստ Սահակյան |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է |
ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյան դեկտեմբերի 17 2005 — մարտի 252007 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
Նախորդող Արամ Զ. Սարգսյան |
ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյան մայիս 2000—մարտի 25 2007 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
|
|
|
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց
- Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոց
- Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի (Երևան)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/6493229.stm
- ↑ 2,0 2,1 2,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
- Կոմիտասի անվան պանթեոնում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հունիսի 12 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 25 մահեր
- 2007 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայաստանի վարչապետներ
- ՀՊՃՀ շրջանավարտներ
- Հայ քաղաքական գործիչներ
- ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- Հայ այլախոհներ
- Գարեգին Նժդեհ մեդալակիրներ