Զավեն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զավեն Հարությունյան (այլ կիրառումներ)
Զավեն Հարությունյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 29, 1952(1952-09-29)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Մահացել էհունիսի 2, 2022(2022-06-02)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՎ․Բրյուսովի անվան պետական համալսարան և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան
Մասնագիտությունհեռուստահաղորդավար

Զավեն Հրանտի Հարությունյան (սեպտեմբերի 29, 1952(1952-09-29), Երևան, Հայկական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - հունիսի 2, 2022(2022-06-02)[1], Երևան, Հայաստան), հայ հաղորդավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969-1974 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի ֆրանսերենի բաժնում, 1981 - 1986 թվականներին Մոսկվայի պետական Մորիս Տորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ասպիրանտուրայում, պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ստանալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1974-1976 թվականներին աշխատել է Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ։ 1994-1997 թվականներին եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի փոխտնօրենը։ 1974 - 1981 թվականներին Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանում ֆրանսերեն է դասավանդել 1-2-րդ կուրսերում, 1986 - 1993 թվականներին` նույն համալսարանի 3-4-րդ կուրսերի ֆրանսերեն լեզվի դասախոս։ 1993 - 2002 թվականներին Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի վարիչ, 2009 թվականից` Երևանի պետական համալսարանի ֆրանսիական բանասիրության ամբիոնի վարիչ, դոցենտ[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականից ներգրավվել է հայկական հեռուստատեսության տարբեր ծրագրերում, դերակատարումներով մասնակցել է մանկական ներկայացումներին, վարել է «Պատանի լենինյան» հեռուստահանդեսը, «ABC» երիտասարդական, «Ֆրանսերենի հեռուստադպրոց» հաղորդաշարերը։ Կազմակերպել է մշակութային տարաբնույթ միջոցառումներ։ Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, գիտա-մեթոդական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ։ Վերապատրաստվել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի համալսարանում և ստացել էստրադային ռեժիսորի մասնագիտություն։ Կազմակերպել է բազմաթիվ մասշտաբային միջոցառումներ, ամանորյա, հոբելյանական երեկոներ՝ «Փարիզյան էսքիզներ», «Պատնեշ», «Բոհեմ», «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան», «Արամ Սաթյան» և այլն։ 1996 թվականին ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ամբիոնի դասախոսների և ուսանողների ուժերով ստեղծել է թատերախումբ և «Գանձի առեղծվածը» խորագրով ներկայացումով հանդես եկել Ֆրանսիայի մի քանի քաղաքներում։ 2002 թվականին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Ակնթարթ» ծրագիրը։ 2003 թվականից «Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեղինակում և վարել է «Դիպված» հաղորդաշարը[3]։

Հրապարակումներ, հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • З. Арутюнян, Средства и механизмы проявления эмоций в вербальной коммуникации, Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում։ Գիտական հոդվածների ժողովածու 3, Երևան, 2011 թ.
  • Զ. Հարությունյան, Առկայացման տեսության հիմնախնդիրները լեզվաբանական գիտությունների զարգացման արդի փուլում, Լեզուն և գրականությունը գիտական իմացության ժամանակակից հարացույցում։ Գիտական հոդվածների ժողովածու 3, Երևան, 2011 թ.
  • Զ. Հարությունյան, Լռության գործառույթը լեզվական հաղորդակցության մեջ, Գիտական հոդվածների ժողովածու, Ֆրանսիական բանասիրության և ֆրանսերենի՝ որպես երկրորդ օտար լեզվի, դասավանդման արդիական խնդիրներ/ ԵՊՀ., Երևան, 2011 թ.
  • Զ. Հարությունյան, Les problèmes généraux de l’expression linguistique des émotions, Գիտական հոդվածների ժողովածու Ֆրանսիական բանասիրության և ֆրանսերենի՝ որպես երկրորդ օտար լեզվի, դասավանդման արդիական խնդիրներ/ ԵՊՀ., Երևան, 2011 թ.
  • З. Арутюнян, Лингвистические особенности проявления эмоций в языковой коммуникации, Լեզուն, գրականությունը և արվեստը միջմշակութային համատեքստում, 3-րդ միջազգային գիտաժողով, Երևան, 2011 թ.
  • Զ. Հարությունյան, Les expressions linguistiques des émotions, Ֆրանսիական բանասիրության և ֆրանսերենի՝ որպես երկրորդ օտար լեզվի, դասավանդման արդիական խնդիրներ/ ԵՊՀ., Երևան, 2010 թ.
  • Z. Harutunian, A Comparative Analysis of the Function of Declensional Meanings, ARMENIAN FOLIA ANGLISTIKA International Journal of English Studies 1, pp. 123–138, Yerevan, 2008 թ.
  • Զ. Հարությունյան, Զգայականը և տրամաբանականը լեզվում, Միջազգային կոնֆերանս ԵՊՀ, Երևան, 2008 թ.
  • Զ. Հարությունյան, Հոլովական իմաստները լեզու-խոսք փոխհարաբերությունների համատեքստում, Երևան, Լինգվա, 2008 թ.
  • Զ. Հարությունյան, Բայական և հոլովական իմաստների փոխհարաբերությունը համադրական և վերլուծական լեզուներում, Հայ - ֆրանսիական լեզվամշակութային առնչություններ (Ֆրանսիայում Հայաստանի տարվա միջոցառումների շրջանակներում կազմակերպված միջազգային գիտաժողով) Երևան, Լինգվա հրատ., 2008 թ.
  • Զ. Հարությունյան, Հոլովների լեզվափիլիսոփայական վերլուծության շուրջ. ռոմանագերմանական լեզվաբանություն, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան «Լինգվա» հրատ., Երևան, 2006 թ.
  • Զ. Հարությունյան, Խոսքայնացումը որպես լեզվի կեցության հիմք և նպատակ, Ռոմանական բանասիրության ամբիոն, N2, ԵՊՀ հրատ., Երևան 2004 թ.
  • Զ. Հարությունյան, Լեզվի խոսքային մարմնավորումը՝ լեզվա-փիլիսոփայական վերլուծության առարկա, «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում», N5, եՊՀ հրատ., Երևան, 2004 թ.
  • Զ. Հարությունյան, Գիտություն և արվեստ (ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ֆրանսերենի բաժնի ուսանողների համար), ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2002 թ.
  • Զ. Հարությունյան, Գիտական ասույթի բառային որոշ առանձնահատկություններ (ձեռնարկ բուհերի բանասիրական ֆակուլտետների ֆրանսերենի բաժնի ուսանողների համար, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2002 թ.
  • Զ. Հարությունյան, Համակարգչի դերը օտար լեզուների դասավանդման գործընթացում, «Օտար լեզուները մասնագիտական նպատակների համար», «Մակմիլան Արմենիա» հրատ., Երևան, 2001 թ.
  • Զ. Հարությունյան, Ֆրանսերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարանի հավելված/ձեռնարկ ԲՈՒՀ ընդունվողների համար/, «Լուսակն» հրատ., Երևան, 2001 թ.
  • Զ. Հարությունյան, Ֆրանսերեն լեզվի գրավոր քննության հարցաշարերի շտեմարանի հավելված, Հր.` Արտագերս, Երևան 1999 թ.
  • Զ. Հարությունյան, Օտար լեզվի ծրագիր հանրակրթական դպրոցի 3-10 դասարանների համար|Դասագիրք, Երևան, 1998 թ.
  • Զ. Հարությունյան, Լեզվական երևույթների զուգադրական ուսումնասիրության խնդիրը օտար լեզուների ուսուցման բարձր էտապում, ԵՊՀ հրատ., «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում», Երևան, 1998 թ.
  • Զ. Հարությունյան, Լեզուների փոխհարաբերության առանձնահատկությունները օտար լեզուների ուսուցման բարձր էտապում, ԵՊՀ հրատ., «Օտար լեզուները բարձրագույն դպրոցում», Երևան, 1998 թ.
  • Զ. Հարությունյան, Կայուն բառակապակցությունների զուգադրական վերլուծությունը՝ որպես երկրորոդ օտար լեզվի դասավանդման պրոցեսի արդյունավետացման միջոց, ԵՊՀ ժողովածու «Պրագմատիկ լեզվաբանություն և օտար լեզվի դասավանդման մեթոդական հարցեր», Երևան, 1992 թ.
  • Զ. Հարությունյան, Ոչ դարձվածքային կայուն բառակապակցությունների մեթոդական տիպաբանությունը՝ որպես ուսումնական պրոցեսի արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց, Հայկական ԽՍՀ Լուսավորության Մինիստրության «Սովետական մանկավարժ» ամսագիր, N9, Երևան, 1986 թ.
  • Զ. Հարությունյան, Փոխհարաբերվող լեզուների համադրական վերլուծությունը՝ որպես երկրորդ օտար լեզվի դասավանդման արդյունավետացման միջոց, Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի գիտական աշխատանքների ժողովածու
  • Զ. Հարությունյան, Երկլեզվության մի քանի տեսական հարցեր օտար լեզուների դասավանդման պրոցեսում, Հայկական ԽՍՀ-ի գիտամեթոդական խորհրդի գիտական աշխատանքների ժողովածու, Երևան, 1982 թ.
  • Զ. Հարությունյան, Երկլեզվության մի քանի տեսական հարցեր օտար լեզուների դասավանդման պրոցեսում, Հայկական ԽՍՀ-ի գիտամեթոդական խորհրդի գիտական աշխատանքների ժողովածու, Երևան, 1982 թ.
  • Զ. Հարությունյան, Բառերի համադրության սկզբունքները երկլեզվության և եռալեզվության պայմաններում, Օտար լեզուների դասավանդման Հանրապետական գիտամեթոդական կոնֆերանս, 1979 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]