Սիմոն Տերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմոն Տերյան
Սիմոն Տերյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էհոկտեմբերի 21, 1941(1941-10-21)
Բանանց, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 30, 2000(2000-06-30) (58 տարեկանում)
Երևան, Հայաստան
Մասնագիտություներգիչ
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայաստանի էստրադային նվագախումբ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան

Սիմոն Տերյան (հոկտեմբերի 21, 1941(1941-10-21), Բանանց, Դաշկեսանի շրջան, ԱԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 2000(2000-06-30), Երևան, Հայաստան), հայ երգիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմոն Տերյանը ծնվել է Արցախի Բանանց գյուղում։ 1958 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետ։ Համալսարանական երաժշտական համույթի համերգներից մեկում ընկերների խնդրանքով փոխարինել է համույթի վատառողջ մեներգչին, որից հետո շարունակել է երգչի կարիերան։ Հանդես է եկել «Պատանեկություն» և «Կռունկ» էստրադային համույթներում։ Եղել է Ռոբերտ Ամիրխանյանի երգերի առաջին կատարողներից մեկը։ 1968 թվականին Կոնստանտին Օրբելյանի հրավերով միացել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբին, որտեղ աշխատել է շուրջ 13 տարի։ Համույթի կազմում համերգներով հանդես է եկել ողջ ԽՍՀՄ տարածքում, Չեխոսլովակիայում, Ֆինլանդիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Գերմանիայում, Լիբանանում, Բուլղարիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում։

Ունեցել է շուրջ 7 հազար համերգ։ Հանդես է եկել Խուլիո Իգլեսիասի, Ջաննի Մորանդիի, Լիլի Իվանովայի, Մարիլյա Ռոդովիչի, Ալլա Պուգաչովայի և այլ հայտնի արտիստների հետ։ Ճանաչվել է Շառլ Ազնավուրի երգերի լավագույն կատարողը։

1982 թվականին անսպասելիորեն հեռացել է բեմից։ Չեն պահպանվել նրա 1960-1970-ականների ելույթների ձայնագրությունները։ Պահպանվել են միայն համերգների ընթացքում կատարված 10-12 սիրողական ձայնագրությունները և 1994 թվականին ձայնագրված 6 երգեր։ 1980-1990-ականներին աշխատել է որպես երաժշտական դպրոց-ստուդիայի տնօրեն, «Կարին» միավորման արհմիության կոմիտեի նախագահ, 1995-2000 թվականներին եղել է պատանեկան «Բոհեմ» մրցույթի ժյուրիի նախագահը։ 1994 թվականին Երևանի մարզահամերգային համալիրում կայացել է «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան» խորագրով թատերականացված համերգ-բենեֆիսը, որի ավարտին վերջին անգամ ելույթ է ունեցել հայտնի կատարումներով[1]:

Մահացել է Երևանում, սրտի կաթվածից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]