Jump to content

Լիլի Իվանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Իվանովա
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունЛили Иванов
Ի ծնե անունբուլղար․՝ Лиляна Иванова Петрова
Նաև հայտնի է որպեսЛили Иванова և Lili Ivanova
Ծնվել էապրիլի 24, 1939 (86 տարեկան)
Բուլղարիա Կուբրատ, Բուլղարիա
Երկիր Բուլղարիա
Ժանրերփոփ
ՄասնագիտությունԵրգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Գործունեություն1961–այժմ
ԼեյբլBalkanton?, Մելոդիա, Payner, StefKos Music? և Electrecord?
ԿայքLili.bg
 Lili Ivanova Վիքիպահեստում

Լիլիանա Իվանովնա Պետրովա (բուլղար․՝ Лиляна Иванова Петрова, ապրիլի 24, 1939(1939-04-24)[1], Կուբրատ, Ռազգրադի մարզ, Բուլղարիա), առավել հայտնի Լիլի Իվանովա (Лили Иванова) բեմական անվամբ, բուլղարացի էստրադային երգչուհի, Բուլղարիայի ժողովրդական արտիստուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կուբրատ քաղաքում 1939 թվականի ապրիլի 24-ին։ Ապագա երգչուհու հայրը՝ Իվան Պետրով Դեմյանովը[2] աշխատել է որպես քաղաքապետարանի պաշտոնյա։ Մայրը՝ Մարիա Պետրովա Դեմյանովնան եղել է տնային տնտեսուհի, սակայն երբեմն աշխատել է որպես մատուցողուհի։ Ծննդյան վկայականի մեջ գրանցված է որպես Լիլիանա Իվանովնա Պետրովա[3]՝ մահացած քրոջ հիշատակին։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց հետո, երգչուհին ընդունեց իր իսկական անունը և դրանով էլ հայտնի դարձավ ինչպես Բուլղարիայում այնպես էլ ամբողջ աշխարհում։ 1959 թվականին ավարտել է Վառնայի բժշկական դպրոցը և կարճ ժամանակով աշխատել որպես բուժքույր։

Լիլին դարձել է հայտնի երգչուհի կոմպոզիտոր Իոսիֆա Ցանկովայի հեղինակած «Շաբաթ երեկոյան» (1964)թ. երգի շնորհիվ։ 1963 թվականին Ռումինիայում դուրս է եկել նրա առաջին ալբոմը, իսկ իր առաջին միջազգային մրցանակը «Ոսկե բանալին» Լիլի Իվանովնան ստացել է 1966 թ. Բրատիսլավա քաղաքում՝ բուլղարացի կոմպոզիտոր Անգելա Զաբերսկիի «Ադաժիո» երգի կատարման համար։ Այնուհետև դրան հետևում են բազմապիսի հաղթանակներ՝ տարբեր միջազգային մրցույթներում, երգչուհուն հաջողվել է հաղթել 10 տարբեր միջազգային մրցույթներ ամբողջ աշխարհում։

Գրեթե 50 տարի բեմի վրա լինելով Լիլի Իվանովան ձայնագրել է ավելի քան 600 երգ, թողարկել 35 ալբոմ, որոնցից շատերը ստարցել են «Ոսկե գրամոֆոն» մրցանակ։ 1997 թ. Միջազգային կանանց ասոցիացան Իվանովային դասում է 20-րդ դարի ամենահայտնի կանանց ցանկում։ 2006 թվականին մայիսի 11-ին ստացել է իր աստղը Սոֆիայի փառքի ծառուղում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. MAK (польск.)
  2. [http։//lili-bg.ru/biografija/ Լիլի Իվանովնայի կենսագրությունը"]
  3. [http։//www.vmusic.bg/artist/Лили%20Иванова?passport=1 Լիլի Իվանովնա — նկարներ, տեսանյութեր, դիսկոգրաֆիա, կենսագրություն — Vmusic]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Իվանովա» հոդվածին։