Կոնստանտին Օրբելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կոնստանդին Օրբելյան
Korbelian.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունհայ․՝ Կոնստանտին Օրբելյան
Ի ծնե անունՕրբելյան Կոնստանդին Աղապարոնի
Ծնվել էհուլիսի 29, 1928(1928-07-29)[1]
Արմավիր, Ռուսաստան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of the United States.svg ԱՄՆ
Մահացել էապրիլի 24, 2014(2014-04-24)[1] (85 տարեկանում)
Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԺանրերՋազ, Սիմֆոնիկ երաժշտություն, Կամերային երաժշտություն, էստրադային երաժշտություն
ՄասնագիտությունԴիրիժոր, Երաժիշտ
ԳործիքներԴաշնամուր
Լեյբլ

Ribbon bar of order of St. Mesrop Mashtoc.png Order friendship of peoples rib.png Order badge of honor rib.png Band to Order St Andr.png

People Artist of the USSR1.jpg The Order of Honor - State Awards in the Republic of Armenia.jpg
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
ՊարգևներԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ժողովուրդների բարեկամության շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան, «Աշխատանքային գերազանցության համար» մեդալ և «Կյուրեղ և Մեթոդիոս» շքանշան
Կայքkorbelian.com
Konstantin Orbelyan Վիքիպահեստում
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոնստանտին Օրբելյան (այլ կիրառումներ)

Կոնստանտին Աղապարոնի Օրբելյան (հուլիսի 29, 1928(1928-07-29)[1], Արմավիր, Ռուսաստան - ապրիլի 24, 2014(2014-04-24)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), խորհրդային դաշնակահար, դիրիժոր, երգահան։ Ազգությամբ՝ հայ։ ՀԽՍՀ (1974) և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1979)։ ԽՄԿԿ անդամ 1961 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928 թվականի հուլիսի 29-ին Արմավիր քաղաքում։ Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում։ Շնորհալի փոքրիկին ծնողներն ուղարկել են Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցը։ Դժբախտաբար, նա շատ քիչ է սովորել այնտեղ։ Օրբելյանի ծնողները դարձել են ստալինյան արյունալի բռնությունների զոհը։ Հորը ձերբակալել են 1936 թվականին, ապա գնդակահարել, իսկ մորը 2 տարի անց ձերբակալել են, ապա ուղարկել ստալինյան ճամբար։ Կոնստանտինին հեռացրել են դպրոցից, և եղբայրները մեծ քաղաքից տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը։

1942 թվականին ավիացիոն կորպուսի ջազային խմբում Կոնստանտինին աշխատանքի են ընդունել որպես դաշնակահար։ Որոշ ժամանակ անց պատանին ռազմական նվագախմբի հետ միասին համերգներով սկսել է հադես գալ Երևանում: Հայաստանի ջազ երաժիշտներն իրենց համար նոր տաղանդ են բացահայտում այդ համերգների ժամանակ և տղային հրավիրում նվագելու Հայաստանի էստրադային նվագախմբում։ Այդ ժամանակ էլ դրվում է Օրբելյան արտիստի ստեղծագործական փայլուն կարիերայի ամուր հիմքը։

1945 թվականից Օրբելյանն ուժերը փորձում է նաև երգահանության ասպարեզում և բավական լուրջ հաջողություններ է գրանցում։ Նվագախմբի համար վերամշակում էր ժողովրդական երգերը, ինչպես նաև ստեղծում նոր մեղեդիներ։ Առաջին գործերից է «Օրորոցայինը»:

Հայազգի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը Օրբելյանի համար ուղեցույց է դարձել դեպի երաժշտական մեծ աշխարհ։ 1952 թվականին Օրբելյանը հեռացել է էստրադային նվագախմբից և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, այնուհետև՝ Երևանի պետական կոնսերվատորիա:

1955 թվականին հայ կոմպոզիտորը փորձել է ուժերը մեկ այլ ասպարեզում՝ գրելով «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը, որը մեծ հաջողություն է ունեցել։ 1956 թվականին Օրբելյանը հրավիրվում է ղեկավարելու Հայաստանի էստրադային նվագախումբը: Երկար մտածելուց հետո համաձայնում է՝ դառնալով խմբի դիրիժորը և գեղարվեստական ղեկավարը։

1956 թվականից սկսած նա շուրջ երեք ու կես տասնամյակ ղեկավարել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Էստրադային և ջազ կատարողների համար բազմաթիվ երգերի հեղինակ։ 1992 թվականից բնակվում էր ԱՄՆ-ում։

1957 թվականին Օրբելյանը դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ[2]: 1962 թվականին Մոսկվայում անցկացվող «ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ» մրցույթի հաղթող ճանաչվել է Օրբելյանը։

1961 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիան (Է․ Միրզոյանի ստեղծագործական դասարան)։ 1956 թվականից՝ Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար։ Արտահայտման անմիջականությամբ և քնարական հագեցվածությամբ աչքի է ընկնում Οրբելյանի լարային կվարտետը (1956 թվական, առաջին մրցանակ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնում, 1957 թվական, Մոսկվա

Մահացել է 2014 թվականի ապրիլի 24-ին։[3]: Թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում[4][5]։

Կոնստանտին Օրբելյանի հուշարձանը Կոմիտասի անվան պանթեոնում
Կոնստանտին Օրբելյանին նվիրված հուշատախտակ Երևանի Դեմիրճյան 27 շենքի պատին

Սիմֆոնիկ գործեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչում են գտել նրա սիմֆոնիան (1961 թվական) և «Անմահություն» բալետը որը բեմադրվել է 1969 թվականին, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Դրանցում յուրովի են վերակերպվել հայկական ժողովրդական երաժշտության լադաինտոնացիոն ու ռիթմական առանձնահատկությունները, ժամանակակից սիմֆոնիզմի նվաճումները։

Սիմֆոնիկ գործերի թվում են նաև «Հուշարձան» (1955 թվական) և «Դեպի թռիչք» (1956 թվական) խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը» (1967 թվական) և «Զանգեզուր» պոեմը (1973 թվական)։ Գրել է «Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկվա» (երգի միջազգային փառատոնի մրցանակ, Բուդապեշտ, 1967 թվական), «Երևանյան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղմուկը», «Արևիկ», «Սերը չի ծերանում» և բազմաթիվ այլ երգեր, էստրադային պիեսներ (1966 թվականին Պրագայի ջազային երաժշտության միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել նրա «Պոլիֆոնիկ պրելյուդը» 4 տրոմբոնների և էստրադային նվագախմբի համար), ջազային կոմպոզիցիաներ։

Դրամատիկ, ներկայացումների (Ա․ Արաքսմանյանի «Քո հոգու կրակը», բեմադրված 1959 թվականին, Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոն և այլն) և կինոնկարների («ճանապարհ դեպի կրկես», «Փառքի օղակներ», «Թռիչք անդունդի վրայով» և այլն) երաժշտության հեղինակ է։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր՝ Օրբելյան Աղապարոն Սուլթանի (1892-1938)
  • Մայր՝ Աթարբեկով Սոֆիա Միքայլի (1900-1991)
  • Եղբայր՝ Օրբելյան Գարեգին Աղապարոնի (1920-2007), Սան Ֆրանցիսկոյի առևտրաարդյունաբերական պալատի արտաքին հարաբերությունների փոխնախագահ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]