Պատվո շքանշան (Հայաստան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պատվո շքանշանից)
Jump to navigation Jump to search
Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշան
ՀՀ Պատվո շքանշանի վկայական

Պատվո շքանշան - Հայաստանի Հանրապետության պետական պարգև։ Հիմնադրվել է 2000 թ. հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2000 թ. հուլիսի 27-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2002 թ. օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած «Պատվո շքանշանի մասին» ՀՀ օրենքով (օրենքն ուժը կորցրել է 2014 թ. օգոստոսի 9-ին)։ Վերասահմանվել է 2014 թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2014 թ. օգոստոսի 9-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Շքանշանի կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ. ընդունված օրենքի համաձայն, Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Պատվո շքանշանը շնորհվում է Հայաստանի Հանրապետության պետական և ազգային շահերի պաշտպանության, անկախության, ժողովրդավարության հաստատման գործում առանձնահատուկ ծառայություններ մատուցելու, Հայաստանի Հանրապետության հետ բարեկամություն հաստատելու, ամրապնդելու և զարգացնելու, ինչպես նաև ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման գործում նշանակալի ավանդ ներդնելու համար[1]։

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ շքանշանով պարգևատրում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր։

Շքանշանով պարգևատրվողները[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2011 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ. ընդունված մայր օրենքի համաձայն Պատվո շքանշանով պարգևատրվում են՝

  • ա) օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարները.
  • բ) օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները.
  • գ) օտարերկրյա քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, բարեգործները.
  • դ) միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ներկայացուցիչները.
  • ե) օտարերկրյա կրոնական գործիչները։

2011-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թ. հունվարի 11-ին, Փառքի շքանշանի հիմնադրման հետ կապված փոփոխվեց Պատվո շքանշանի պարգևատրվողների շրջանակը։ Այդ փոփոխությունները նախատեսող օրենքով սահմանվեց, որ Պատվո շքանշանով պարգևատրվում են պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչները, դիվանագիտական ներկայացուցիչները, հոգևոր առաջնորդները (կրոնական գործիչները), բարեգործները։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Պատվո շքանշանը շնորհվում է պետական, քաղաքական, տնտեսական, մշակութային և հասարակական գործիչներին, դիվանագիտական ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդներին (կրոնական գործիչներին), բարեգործներին և գիտության, տնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի բնագավառների կոլեկտիվներին։ Այսպիսով, 2014 թ. օգոստոսի 9-ից սկսյալ Պատվո շքանշանը կարող է շնորհվել նաև կոլեկտիվներին[1]։

Պարգևատրման միջնորդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թ. ընդունված օրենքի համաձայն, Պատվո շքանշանով պարգևատրելու միջնորդության ընթացակարգ սահմանված չէր։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից Հանրապետության Նախագահը շքանշանով կարող է պարգևատրել ինչպես անձնական նախաձեռնությամբ, այնպես էլ պարգևատրման վերաբերյալ պաշտոնատար անձանց միջնորդությունների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թ. սեպտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների հետ կապված հարաբերությունները կարգավորելու մասին» թիվ ՆՀ-396-Ն հրամանագրով սահմանվել է, որ Պատվո շքանշանով պարգևատրելու միջնորդության ներկայացման բացառիկ իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետության վարչապետին[2]։

Կրելու կարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. Պատվո շքանշանը կրում են պարանոցին՝ կախազարդի տեսքով, ձախից աջ հաջորդականությամբ։

Շքանշանի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2014 թթ.[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2014 թթ. հանձնվող շքանշանի նկարագրությունը և նմուշը հաստատվել են ՀՀ Կառավարության 2001 թ. փետրվարի 22-ի որոշմամբ, ըստ որի Պատվո շքանշանը (այսուհետև՝ շքանշան) բաղկացած է երեք տարրից՝ ժապավենից, շքանշանից և կրծքին ամրացվող շքանշանի շերտաձողիկից։

1. Ժապավենը հատուկ մետաքսյա խիտ գործվածքից է, լայնությունը՝ 40-45 մմ, գույնը՝ ծիրանագույն։

2. Շքանշանը շրջանաձև է, տրամագիծը՝ 70 մմ։ Այն պատրաստված է ոսկեզօծված արծաթից՝ երիզված ճառագայթանման ու վարսանդաձև, ինչպես նաև փայլատ արծաթից պարուրաձև զարդաքանդակներով։ Շքանշանի միջնամասում տեղադրված է խորհրդանշական պատկեր՝ ոսկեզօծ արծիվը՝ հայ ժողովրդի, փայլատ արծաթից Արարատ լեռը՝ Հայաստան երկրի, իսկ ստորին մասում գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը։ Միջնամասը պատված է երկնագույն էմալով, իսկ շրջագծով տեղադրված է 2 մմ տրամագիծ ունեցող ցիրկոնիում քարի 16 հատիկ։

3. Շքանշանի շերտաձողիկը՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով, պատրաստված է արծաթից և ունի 14 մմ երկարություն ու 7 մմ լայնություն։ Այն պատված է եռագույն էմալով, և վրան ամրացված է արծաթյա վարդյակ։

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թ. օգոստոսի 9-ից հետո շքանշանի նկարագրությունը և նմուշը, դրա վկայականի նմուշը, մեդալի շերտաձողիկի նկարագրությունը և նմուշը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։ 2014 թ. սեպտեմբերի 16-ի հրամանագրով սահմանվել է, որ Պատվո շքանշանը պատրաստված է 925 հարգի արծաթի համաձուլվածքից, որին արտագծված շրջանագծի տրամագիծը 97 մմ է։ Ունի ուռուցիկ երկթև հնգանկյան տեսք, որի բոլոր ճառագայթները դեպի կենտրոն ուռուցիկ են։ Հնգաթև աստղի թևերը ծածկված են բրգաձև մանր տարրերով, իսկ նրանց միջև ընկած տարածքում ճառագայթաձև պատկերներ են։ Շքանշանի կենտրոնի կլոր հարթակում պատկերված է ոսկեգույն արծիվ՝ Արարատ լեռան ֆոնին։ Արծվից ներքև ոսկեգույն ուռուցիկ տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆ» բառը։ Պատկերները եզերված են ոսկեգույն դափնու տերևներով, իսկ դրանց և դափնեպսակի միջև ընկած տարածքը պատված է կաթնագույն արծնով։ Շքանշանը ոսկեպատված է 999 հարգի ոսկով։ Շքանշանը դարձերեսի կողմից համարակալված է։ Շքանշանը դարձերեսի կենտրոնական մասում ունի հատուկ ամրակ՝ ժապավենին ամրանալու համար։ Ժապավենը բաց կապույտ է, լայնությունը 40 մմ է։ Շքանշանի շերտաձողիկը պատրաստված է մետաղյա թերթիկից, որի չափերն են՝ 25մմ x 10 մմ։ Շերտաձողիկը բաց կապույտ է, կենտրոնում ամրացված է ուղղանկյունաձև պատվանդան՝ ութաթև աստղով[3]։

Պարգևատրման վիճակագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008 թ. ապրիլի 9-ից առ 2015 թ. սեպտեմբերի 16-ը) շքանշանով պարգևատրվել է 75 անձ, որոնցից 13-ը ՀՀ, 62-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ են։

Պարգևատրված 62 օտարերկրյա քաղաքացիներից 21-ը Ռուսաստան Ռուսաստանի Դաշնության, 20-ը՝ Ֆրանսիա Ֆրանսիայի, 4-ը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, 2-ական՝ Իտալիա Իտալիայի, Լիբանան Լիբանանի և Կանադա Կանադայի, 1-ական՝ Շվեյցարիա Շվեյցարիայի, Սինգապուր Սինգապուրի, Լեհաստան Լեհաստանի, Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիայի, Վրաստան Վրաստանի, Իսպանիա Իսպանիայի, Լատվիա Լատվիայի, ԱՄԷ Արաբական Միացյալ Էմիրությունների և Վատիկան Վատիկանի քաղաքացիներ են։ 1 անձ երկքաղաքացի է՝ ունենալով Ռուսաստանի Դաշնության և Իսրայել Իսրայելի քաղաքացիություն։

75 պարգևատրվածներից 70-ը տղամարդ է, 5-ը՝ կին։

75 պարգևատրվածների դասակարգումն է ըստ գործունեության ոլորտների՝

  • արվեստի և մշակույթի գործիչներ - 25,
  • գործարարներ - 4,
  • բարերարներ- 5,
  • մարզական գործիչներ - 6,
  • պետական-քաղաքական գործիչներ - 22,
  • հասարակական գործիչներ - 3,
  • փրկարարներ - 1,
  • ազատամարտիկներ - 1,
  • դիվանագետներ - 3,
  • կրոնական գործիչներ - 3,
  • այլ - 2։

Ըստ տարեթվերի պարգևատրվել են.

  • 2008 թ. - 3,
  • 2009 թ. - 12,
  • 2010 թ. - 6,
  • 2011 թ. - 23,
  • 2012 թ. - 8,
  • 2013 թ. - 9,
  • 2014 թ. - 3,
  • 2015 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ - 11 անձ։

Պատվո շքանշանի ասպետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական հոդված՝ Պատվո շքանշանի ասպետների ցանկ

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ
  2. ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ
  3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ, ՇԵՐՏԱՁՈՂԻԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՄՈՒՇՆԵՐԸ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]