Սամվել Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Սամվել Մարտիրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Կայք | banman.am |
Սամվել Մարտիրոսյան (սեպտեմբերի 14, 1973, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ, Ditord.org-ի համահեղինակ և համակարգող, Արեգնազան կրթահամալիրի համահիմնադիրներից մեկը, Երևանի պետական համալսարանի դասախոս։
Կենսագրություն և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանում։ 1980 թվականից ուսում է ստացել Անտոն Չեխովի անվան դպրոցում, ապա այն ավարտելով՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ավարտելով հավանականության տեսության ամբիոնը։ Հետագայում ավարտել է ՀՊՃՀ-ի մագիստրատուրան և ասպիրանտուրան, նորից մաթեմատիկայի գծով, բայց ֆունկցիոնալ անալիզի ուղղությամբ։ Սովորել է նաև Երևանի հումանիտար համալսարանի մշակութաբանության և փիլիսոփայության բաժիններում։ Զբաղվել է իրավապաշտպանական գործունեությամբ, նաև լրագրությամբ։ Հայաստանում եղել է նաև մի շարք արտասահմանյան թերթերի թղթակիցը։ Զբաղվում է սոցիալական մեդիայով և մարքեթինգով։ Դասախոսում է մի քանի համալսարաններում և դպրոցներում։ Արեգնազան կրթահամալիրի համահիմնադիրներից մեկն է[1]։ Բազմիցս հանդես է եկել տեղեկատվական անվտանգության վերաբերյալ մամուլի ասուլիսներով, հրապարակումներով[2][3]։
Աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1994-1995 թվականներին բացել է գրախանութ և գրքերի վաճառքով է զբաղվել, եղել է առաջինը Հայաստանում, որ առևտրի ոլորտում զեղչեր է կիրառել։ Զբաղվել է նաև շինարարությամբ[4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1993 թվականին ամուսնացել է Թամարա Հովնանյանի հետ։ Ունի 3 երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։
Հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական հետաքրքրությունները՝ բլոգներ, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն[5]։ Սիրում է ֆանտաստիկ ժանրի ֆիլմեր[6]։ Տիրապետում է հայերենի, անգլերենի և ռուսերենի։
Մտքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մարդ պետք է միշտ ապրի այնպես, ինչպես պատերազմի ժամանակ»[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Չակերտներ. Սամվել Մարտիրոսյան
- ↑ Սամվել Մարտիրոսյան. Մեդիա փորձագետ
- ↑ Սամվել Մարտիրոսյան. Հոդվածներ/
- ↑ «…ու փոխվեց ամեն ինչ» Սամվել Մարտիրոսյան
- ↑ «Սամվել Մարտիրոսյան. Հոդվածներ»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-07-ին։ Վերցված է 2021-11-07
- ↑ 8 Բլից Հարց Սամվել Մարտիրոսյան