Արամ Փիրուզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արամ Փիրուզյան
հայ․՝ Արամ Սերգեյի Փիրուզյան
Արամ Փիրուզյան.jpg
Ծնվել է փետրվարի 10, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:10|2|0}})
Ծննդավայր Բաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 2, 1996({{padleft:1996|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:2|2|0}}) (89 տարեկանում)
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Արամ Սերգեյի Փիրուզյան (փետրվարի 10, 1907, Բաքու - հոկտեմբերի 2, 1996, Մոսկվա, թաղված է Երևանում[1]), Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ (փետրվարի 1, 1937-հունվարի 30, 1943)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Փիրուզյաանի հուշատախտակը Երևանի Մոսկովյան փողոցում

Արամ Փիրուզյանը ծնվել է 1907 թվականին Բաքվում: Ավարտել է Սվերդլովսկի (այժմ՝ Եկատերինբուրգ՝ ՌԴ-ում) գունավոր մետաղների արդյունաբերության ակադեմիան (1935)։ Փիրուզյանի հիմնական գործերից մեկը եղել է գործարաններում ռազմական արտադրանքի թողարկման կազմակերպումը։ 1945-1948 թվականներին՝ ՀԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար, միաժամանակ՝ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, 1948 թվականից՝ առաջին տեղակալ, 1952-1953 թվականներին՝ սննդի, 1953-1955 թվականներին՝ պարենային ապրանքների, 1955-1957 թվականներին՝ թեթև սննդի, մսի-կաթի և ձկան արդյունաբերության, 1957-1961 թվականներին՝ առևտրի նախարար։ 1961-1967 թվականներին՝ ԽՍՀՄ Կառավարության առևտրային ներկայացուցիչը Հունաստանում։

ԽՍՀՄ (1937-1954) և ՀԽՍՀ (1938-1963) Գերագույն Խորհրդի պատգամավոր։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական ՍՍՌ սննդի արդյունաբերությունը, Երևան: Հայպետհրատ, 1958, 242 էջ[3]:
  • Размышления о пройденном пути / А.С. Пирузян ; Под ред. В.А. Мурадяна. Ереван : Айастан, 1989.
  • Երեխայի սնունդը / Խմբ. կոլ.՝ Ա.Ս. Փիրուզյան և ուրիշներ: Երևան: Հայպետհրատ, 1964:
  • Սովետական առևտրի զարգացումը Հայաստանում / Ա.Ս. Փիրուզյան և ուրրիշներ: Երևան: Հայպետհրատ, 1961:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png