Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ
ՀՀ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ն (ԷԳՀԻ) պետական գիտահետազոտական կենտրոն է Երևանում, որն զբաղվում է էներգետիկական գիտական հետազոտություններով, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակմամբ և Հայաստանի էներգետիկայի խնդիրների անկախ և անկողմնակալ փորձագիտությունների իրականացմամբ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրատեխնիկայի լաբորատորիան հիմնադրվել է 1948 թվականին, հետագայում անվանվել Էլեկտրատեխնիկայի ինստիտուտ, իսկ 1961 թվականից կոչվել է էներգետիկայի ինստիտուտ։
1948-1963 թվականներին այն ներառվել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում, ապա 1963-1992 թվականներին աշխատել ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության ներքո։
1992 թվականից ԷԳՀԻ-ն գործում է ՀՀ Էներգետիկայի նախարարության ներքո[2]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենն է Լևոն Աղեկյանը[3]։
ԽՍՀՄ էներգետիկայի և էլեկտրաֆիկացման նախարարության կազմում ընդգրկման տարիներին ինստիտուտից առանձնացվել են մի շարք ստորաբաժանումներ, որոնցից ձևավորվել են 4 գիտահետազոտական ինստիտուտներ։
Ինստիտուտին է պատկանում «Էներգետիկայի ռազմավարական կենտրոն» մասնաճյուղը[2]։ Մասնաճյուղի տնօրենն է Վահան Սարգսյանը[3]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի հիմնական աշխատանքի ոլորտներն են՝
- էներգամատակարարման սխեմաների մշակում
- էլեկտրական ցանցերի ճարտարագիտական նախագծում, ցանցերում էլեկտրաէներգիայի կորստի հաշվարկ, և իրենց աշխատանքի բարելավման ուղղված մշակումներ
- էներգիայի ոլորտի հետազոտություններ
- Հայաստանի էներգետիկայի զարգացման կանխատեսում, նորմատիվ փաստաթղթերի պատրաստում
- էներգիայի ոլորտի ասպիրանտների դաստիարակում և մասնագետների վերապատրաստում
- Տեխնիկայի անվտանգության աշխատասենյակների ձևավորում
- ՀՀ էներգիայի իրավական ակտերի մասին տեղեկատվություն և էլեկտրաէներգիայի մասին տեղեկագրերի հրատարակում
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման 2006 թ. ծրագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագիրը (նաև ՀՀ արտադրական հզորությունների նվազագույն ծախսերով 2006 թվականի զարգացման ծրագիր), վերլուծական ծրագիր է, որն իրականացվել է 2006 թվականին ՀՀ էներգետիկայի նախարարության պատվերով և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տեխնիկական աջակցությամբ[4], որի գիտական և տեխնիկական խնդիրները մշակել է ԷԳՀԻ-ն[1]։
Ծրագրում համապարփակորեն վերլուծվել է ՀԱԷԿ - ի 2 - րդ բլոկի արտադրական հզորությունը փոխարինելու տարբերակներ՝ ներառյալ էներգաարդյունավետության միջոցառումները և ջերմային, վերականգնվող և ատոմային պաշարներ արտադրության համար։ Նաև քննարկվել է բնական գազի գների աճի չափավոր (տարեկան միջին գնի աճ մոտ 4.88 տոկոս սահմանին) և բարձր (տարեկան միջին գնի աճ մոտ 5.63 տոկոս սահմանին) սցենարներ Հայաստանի համար ըստ ՌԴ արևմտյան սահմանին նախատեսված գները։ Ըստ վերջինիս, Իրան-Հայաստան գազամուղը լինելով մրցունակ, անհավանական է էականորեն ավելի ցածր գներ ապահովի քան ՌԴ-ից ստացվող գազի գները[4]։
ՀԱԷԿ-ը շարունակելու է շահագործվել մինչև 2016 թվականը, որից հետո հանվելու է շահագործումից։ Նաև, շահարգործումից դուրս են գալու Հրազդանի և Երևանի ՋԷԿ-երը, քանի որ նրանց տարիքը անցնում է 40-ից 2016 թվականին։ Ուստի, Հայաստանը 2016 թվականին կարիք կունենա մոտ 2000 ՄՎտ նոր հզորության։
Ջրամբարների սահմանափակ հզորության պատճառով, Հայաստանը ոչ մի առկա կամ նոր հիդրոէլեկտրակայանի հնարավորություն չունի։ Ծրագրվում է պետական միջոցներով կառուցել 208 ՄՎտ հզորությամբ միայն մեկ ջերմային էներգաբլոկ։ Մեղրիի ծրագրված 140 ՄՎտ տեղակայված հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցման ֆինանսական սխեմայի համաձայն, դրա արտադրած ամբողջ էլեկտրաէներգիան ուղղվելու է դեպի Իրան[4]։
Ըստ եզրակացության, ՀԱԷԿ-ի 2-րդ բլոկի փոխարինման նվազագույն ծախսերով միակ տարբերակն է ատոմային նոր բլոկը[5], որն ամենավստահելին է առաջնային վառելիքի տեսակների բազմազանության և վառելիքի մատակարարման տեսակետից, ինչպես նաև ապահովում է էներգետիկ անվտանգության ու անկախության, և բնապահպանական անհրաժեշտ մակարդակ։
Հայաստանում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործումը ևս պետք է նկատի առնվի ռեակտորի տիպի ընտրության մեջ[4]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
- ↑ 2,0 2,1 «ԷԳՀԻ գլխավոր էջ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 17-ին.
- ↑ 3,0 3,1 «ԷԳՀԻ կազմ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 ԱԷԿ-ը կփոխարինվի միջուկային, այլ ոչ թե այլ հզորություններով
- ↑ Թե ինչու ատոմակայանի փոխարեն՝ միայն նոր ատոմակայան(չաշխատող հղում)