Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի (Երևան)
Արտաքին տեսք
| Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի | |
|---|---|
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի | |
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Համայնք | Կենտրոն |
| Գտնվում է | Սարյան փողոց, Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 դպրոցի բակում |
| Ճարտարապետ(ներ) | Ալբերտ Սոխիկյան |
| Հիմնադրում | 2013 |
| Շինարարության ավարտ | 2013, սեպտեմբերի 2 |
| Ներկա վիճակ | կանգուն
|
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում տեղադրվեց ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին։
Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, կիսանդրու ստեղծման աջակից բարերարներ Կառլեն և Սառա Եսայանները, պաշտոնատար այլ անձինք, բազմաթիվ երևանցիներ[1][2]։
Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և կիսանդրու հեղինակ՝ ճարտարապետ Ալբերտ Սոխիկյանին։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անդրանիկ Մարգարյանի կիսանդրին նրա անունը կրող Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակում
-
Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոցի բակ
-
Անդրանիկ Մարգարյանի անվան Երևանի թիվ 29 ավագ դպրոց