Jump to content

Սառա Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սառա Եսայան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1946(1946-07-29) (78 տարեկան)
ԾննդավայրՄարտակերտի շրջան,
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ-ռևմատոլոգ
ԱմուսինԿառլեն Եսայան
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԼազար Եսայան
Արմեն Եսայան

Սառա Մանթաշի Եսայան (հուլիսի 29, 1946(1946-07-29), Մարտակերտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար, Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ, «Երևանի պատվավոր քաղաքացի»։

Բժիշկ Կառլեն Եսայանի կինը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սառա Եսայանը ծնվել է 1946 թվականին, ԼՂԻՄ-ում։ 1964 թվականին ընդունվել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, որն ավարտել է 1970 թվականին։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է թիվ 1 և թիվ 2 կլինիկական հիվանդանոցներում։ 1973 թվականից աշխատել է թիվ 14 պոլիկլինիկայում՝որպես բժիշկ-ռևմատոլոգ։ Պոլիկլինիկայում աշխատելու տարիներին վերակազմավորվել և միացել է «Սուրբ Գրիգոր լուսավորիչ» բժշկական կենտրոնին։ Որպես պատգամավոր՝մասնակցել է Մոսկվայում և Վիլնյուսում տեղի ունեցած ռևմատոլոգների Միջազգային համագումարներին։ԽՍՀՄ-ի առողջապահության գերազանցիկ, բարձր կարգի մասնագետ։ Սառա Եսայանը 2010 թվականից Եվրոպայի ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ է։ Տիրապետում է արևելյան բուժման մասնագիտություններին։ Սառա Եսայանն իր ամուսնու՝ Կառլեն Եսայանի հետ բազմաթիվ բարեգործություններ են կատարել Հայաստանում և Արցախում։ 2016 թվականին շնորհվել է «Երևանի պատվավոր քաղաքացի», «Էջմիածնի պատվավոր քաղաքացի» կոչումներ։ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու որոշումը․

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը. Երևան քաղաքի ավագանին որոշում է. Երևան քաղաքի 2798-րդ տարեդարձի առթիվ, առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության և ունեցած վաստակի համար «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ Սառա Մանթաշի Եսայանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում[1]։

Բարեգործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը (Մարտակերտի շրջանի Մեծ Շեն)
  • 1000 դոլար նվիրաբերում՝ 2004-2011 թվականների ընթացքում Մեծ Շեն գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար
  • Հաղթական արծվի արձան՝ Մարտակերտի ազատագրման կապակցությամբ
  • Կառուցվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով։
  • Կառուցվել և կահավորվել է Մեծ Շեն գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, հանդիսությունների սրահը։
  • Վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով։
  • Կառուցել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր։
  • Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանին և Վլադիմիր Բալայանին նվիրված հուշարձան-պանթեոնները։
  • Հայոց այբուբենի հուշարձանի տարածքում տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի, Մեսրոպ Մաշտոցի և Գրիգոր Լուսավորչի արձանները։
  • Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի բակում տեղադրվեց ՀՀ նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին, 2013
  • Կառուցվել և ամբողջությամբ կահավորվել է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի շենքը, 2014
  • Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիր, 2014
  • Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ), 2016
  • Խորհրդային շրջանի բուժական աշխատողների պատվոգիր
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ-ի կողմից՝ «Լավագույն բժիշկ» պատվոգիր, 2010
  • ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչում, 2010[2]
  • ՀՀ Ֆրիտյոֆ Նանսենի հիմնադրամի կողմից՝ Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ, 2010
  • Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության կողմից՝ պատվոգիր,2010[3]
  • «Փառապանծ մարտիկ» հայրենասիրական միության կողմից՝ «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալ,2012
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից՝ Մանթաշևի անվան ոսկյա շքանշան,2013
  • ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Ոսկե մեդալ,2014
  • Երևան քաղաքի քաղաքապետի Ոսկե մեդալ, 2014[4]
  • ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ, 2015
  • ՀՀ առողջապահության նախարարության հուշամեդալ, 2015
  • «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, 2015
  • ԼՂՀ «Մայրություն» ՀԿ նախագահի կողմից՝ «Մայրական երախտագիտություն» հուշամեդալ
  • «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ ՓԲԸ կողմից՝ պատվոգիր «Առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության ու աշխատանքային գնահատելի հաջողությունների համար», 2016
  • «Երևանի պատվավոր քաղաքացի», 2016
  • «Էջմիածնի պատվավոր քաղաքացի», 2016

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]