Հայոց այբուբենի հուշարձան
Արտաքին տեսք
Հայոց այբուբենի հուշարձան | |
---|---|
Հայոց այբուբենի հուշարձանը Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարանի և Աշտարակի վարչական սահմանագլխին | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Ֆրեդ Աֆրիկյան |
Ստեղծում | 2005 |
Երկիր | Հայաստան |
Քաղաք | Արտաշավան |
Բնակավայր | Արագածոտնի մարզ |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Alphabet park (Aparan) Վիքիպահեստում |
Հայոց այբուբենի հուշարձան, հուշարձան Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում, Արագած լեռան արևելյան լանջին։ Կառուցվել է 2005 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը կառուցվել է 2005 թվականին հայոց գրերի ստեղծման 1600-ամյակի առթիվ։
Հուշարձանը ներառում է հայոց այբուբենի 39 տառերի զարդաքանդակները և հայ մեծերի հուշարձանները։
Քանդակներ՝
- «Գրիգոր Լուսավորիչ»
- «Գրերի արարումը, 405»
- «Մովսես Խորենացի»
- «Մխիթար Գոշ, Դատաստանագիրք» (քանդակագործ՝ Սամվել Հակոբյան)
- «Անանիա Շիրակացի» (քանդակագործ՝ Արտուշ Պապոյան, 4 մ, տուֆ), Շիրակացու վեր բարձրացրած ձախ ձեռքում երկրագնդի և տիեզերքի սիմվոլն է, իսկ աջ ձեռքը դեպի ներքև է ուղղված։ Ըստ քանդակագործի՝ վերև և ներքև պարզած ձեռքերը երկնքի և երկրի հետ կապի խոսուն վկայություն են[1]։
- «Խաչատուր Աբովյան», արձանի ներքևում քանդակված են Աբովյանի խոսքերը. «Շունչդ տուր, հոգիդ, բայց քո հայրենիք մի տար թշնամյաց»։
- «Թումանյանը և իր հերոսներից Գիքորը» (քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան))
Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թվականներին և մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար։ Այն մշակվել է լեզվաբան և եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար և տարածվի Քրիստոնեությունը։ Մաշտոցյան այբուբենն ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որն ամբողջացվել է Միջին դարերում։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաղափարի հեղինակ՝ Աղվան Հովսեփյան
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Անանիա Շիրակացու հուշարձանը, քանդակագործ՝ Արտուշ Պապոյան
-
«Թումանյանն իր հերոսներով», քանդակագործ՝ Սևո (Սարգիս Ղարիբյան)
-
«Գրիգոր Լուսավորիչ»
-
«Գրերի արարում 405»
-
«Մխիթար Գոշ», քանդակագործ՝ Սամվել Հակոբյան[2]
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայոց այբուբենի հուշարձան Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Քանդակագործ Արտուշ Պապոյան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Մխիթար Գոշի արձանը կանգնեցվեց Տառերի պուրակում
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հայոց այբուբենի հուշարձան կատեգորիայում։ |