Աղվան Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղվան Հովսեփյան
հայ․՝ Աղվան Հովսեփյան
Ծնվել է հունվարի 7, 1953(1953-01-07) (65 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճան իրավաբանական գիտությունների դոկտոր
Մասնագիտություն փաստաբան
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան և «Մարշալ Բաղրամյան» մեդալ

Աղվան Գառնիկի Հովսեփյան (հունվարի 7, 1953(1953-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ (2014-2018), ՀՀ արդարադատության պետական խորհրդական (1998), իրավաբանական գիտությունների դոկտոր (2005), Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2004), ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-1995), ՀՀ գլխավոր դատախազ (2004-2013), ՀՀ վաստակավոր իրավաբան (01.07.2003):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հունվարի 7-ին Երևանում։ Բարձրագույն կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1974 թվականին։ Մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ աշխատելով Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում որպես քննիչ։ 1978-1986 թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում նախ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական։ 1986-1989 թթ. եղել է Արթիկի շրջանի դատախազության քննիչ, 1989 - 1998 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ, 1998 թ. ապրիլից մինչև սեպտեմբեր - գլխավոր դատախազության քննչական մասի պետ, 1998 -1999 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազ, 1999-2004 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։ 2007 թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ նախագահի առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ[1] 6 տարի ժամկետով՝ պաշտոնավարելով մինչև 2013 թ. սեպտեմբերի 6-ը։ 2014 թ. հուլիսի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ[2]։

Տիրապետում է հայերենին, ռուսերենին և անգլերենին։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թ-ի նոյեմբերի 9-ին ընտրվել է Նիգ-Ապարան հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ, 2006 թ-ին՝ Հայրենակցական միությունների «Միաբանություն» հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ։ 2005 թ-ի մայիսի 28-ին կազմակերպել և ղեկավարել է «Միասնության շուրջպար» միջոցառումը Արագած սարի շուրջը, նույն ծրագրի շրջանակներում Ապարանի և Աշտարակի սահմանագլխին հիմնադրել «Հայոց տառարձանների պուրակը»։ Զբաղվել է նկարչությամբ։ «Թթենիներ», «Կարմրավոր», կտավների վերատպությունները տպագրվել են Սերգեյ Հարությունյանի «Ուրախ հոգեհանգիստ» բանաստեղծությունների գրքում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է գրքեր

  • Քրեագիտական համառոտ բառարան։ Երևան, 1999 թ.։
  • Դատախազական հսկողությունը Հայաստանում։ Երևան, 2000 թ., 218 էջ։
  • Խուլիգանության պատճառներն ու նախականխումը։ Երևան, 2004 թ.։
  • Դատախազական գործունեությունը և խուլիգանության դեմ պայքարի հիմնախնդիրները։ Երևան, 2005 թ., 377 էջ։
  • Քեզ համար։ Մորս հիշատակին։ Ալբոմ։ Երևան, 2009 թ., 14 էջ։

Խմբագրել է գրքեր

  • Քննիչի ուղեցույց։ Նյութերի ժողովածու։ Պատասխանատու խմբագիր և ներածության հեղինակ, Երևան, 2000 թ., 172 էջ։
  • Սերգեյ Հարությունյան, Ուրախ հոգեհանգիստ։ Բանաստեղծությունների ժողովածու, (Երևան, 2005 թ., 116 էջ)։
  • ՉԻ Հուլիսի 9, 2004 թ [1]

Պարգևներ, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ արդարադատության պետական խորհրդական
  • ՀՀ մշակույթի նախարարության ոսկե հուշամեդալ (24.10.2005)
  • ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալ (2009)
  • Գյումրու քաղաքապետարանի «Վարպետ» ոսկե մեդալ (30.10.2005)
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ
  • «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկյա հուշամեդալ
  • Պատվո շքանշան, 2012 (Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 14.04.12 թ. հրամանագիր)
  • Մխիթար Գոշի մեդալ (2015)[3]
  • Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի պատվավոր քաղաքացի (30.05.2003)
  • Ապարան քաղաքի պատվավոր քաղաքացի (09.01.2004)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Հենրիկ Խաչատրյան
ՀՀ Գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյան

16 օգոստոսի 1998 թ. - 16 նոյեմբերի 1999 թ.
Հաջորդող
Բորիս Նազարյան
Նախորդող
Արամ Թամազյան
ՀՀ Գլխավոր դատախազ
Աղվան Հովսեփյան

18 մարտի 2004 թ. - 6 սեպտեմբերի 2013 թ.
Հաջորդող
Արամ Թամազյան (ժ/պ) Գևորգ Կոստանյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է
ՀՀ Քննչական կոնիտեի նախագահ
Աղվան Հովսեփյան

18 հուլիսի 2014 թ. - 11 հունիսի 2018թ.
Հաջորդող
Սասուն Խաչատրյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]