Վռամշապուհ Թադևոսյան
Վռամշապուհ Թադևոսյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1900[1] |
Ծննդավայր | Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 18, 1979 (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան (1925) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | իրավաբան |
Երեխաներ | Էդուարդ Թադևոսյան |
Վռամշապուհ Սամսոնի Թադևոսյան (հոկտեմբերի 2, 1900[1], Վերին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 18, 1979, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ իրավաբան, պետական աշխատող։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1959), պրոֆեսոր (1962)։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1974)։
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1925 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1925-1927 թվականներին աշխատել է ՌԽՖՍՀ գերագույն դատարանում, 1932-1935 թվականներին՝ արդարադատության ժողկոմատում, 1935-1952 թվականներին՝ ԽՍՀՄ դատախազությունում։ 1946 թվականին Տոկիոյի դատավարության մասնակից՝ որպես ԽՍՀՄ պետական մեղադրողի օգնական։ 1948-1949 թվականներին՝ ՀԽՍՀ դատախազ, 1927 թվականից՝ միաժամանակ դասավանդել է ՄՊՀ-ում, 1939-1940 թվականներին՝ ռազմաիրավաբանական ակադեմիայում, 1948-1949 թվականներին՝ ԵՊՀ-ում, 1952 թվականից՝ ԽՍՀՄ ԳԱ Պետության և իրավունքի ինստիտուտի գիտաշխատող, 1958-1963 թվականներին՝ տնօրենի տեղակալ, 1960-1963 թվականներին՝ քաղաքական գիտությունների խորհրդային ընկերակցության նախագահ։
Աշխատությունները վերաբերում են քաղաքացիական, ընտանեկան իրավունքների դատախազական հսկողության հարցերին[2][3][4][5]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Новое советское законодательство о браке и семье, М., 1972;
- Охрана прав несовершеннолетних, М., 1974;
- Укрепление социалистической законности в народном хозяйстве, М., 1980.
- Права сторон в гражданском процессе, БГУ, 1973.
- Права и обязанности родителей в Советском государстве, 1947.
- Разрешение хозяйственных споров, 1968.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7450
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան
- ↑ Թադևոսյան, Վռամշապուհ Սամսոնի, 1900-1979(չաշխատող հղում)
- ↑ ՀՀ դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
|
Նախորդող Հայկ Մեղավորյան |
ՀԽՍՀ դատախազ Վռամշապուհ Թադևոսյան 1948-1949 թթ. |
Հաջորդող Իսահակ Իսագուլով |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 117)։ ![]() |
|
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 18 մահեր
- 1979 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայաստանի գլխավոր դատախազներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ պրոֆեսորներ
- Իրավաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ իրավաբաններ
- Հայ պետական գործիչներ
- Ագուլիս քաղաքում ծնվածներ