Դանիել Շահվերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվերդյան
Ծնվել է1882, հունվարի 11 (հունվարի 23)
ԾննդավայրԱյգեհատ, Լոռու մարզ
Մահացել է1941, նոյեմբերի 24 (59 տարեկանում)
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտությունիրավաբան

Դանիել (Դանուշ) Ալեքսանդրի Շահվեդյան (1882, հունվարի 11 (հունվարի 23), Այգեհատ, Լոռու մարզ - 1941, նոյեմբերի 24), հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, կուսակցական ու պետական գործիչ, ՌՍԴԲԿ անդամ 1902 թվականից։ Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության դատախազ (1922-1923)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ կրթությունը ստացել է Թիֆլիսում։ 1911 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մասնակցել է Հայ սոցիալ-դեմոկրատների միության ստեղծմանը, բոլշևիկյան «Կայծ», «Մեր խոսքը» և «Բանվորի կռիվ» թերթերի հրապարակմանը, ՌՍԴԲԿ Կովկասի կազմակերպությունների 1-ին համագումարի (1903) աշխատանքներին։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է 1902 թվականից, 1904 թվականից կուսակցական։ 1921 և 1924-1928 թթ. եղել է ՀԽՍՀ և ԱԽՖՍՀ առևտրական ներկայացուցիչը Թուրքիայում։ 1922-1923 թթ.` ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ։ Շահվեդյանը մեծ ավանդ ունի հայրենադարձության կազմակերպման գործում։ 1928-1929 թթ.` ՀԽՍՀ Կարմիր Խաչի ներկայացուցիչ Անգլիայում, Գերմանիայում և Բելգիայում։ 1928 թվականից աշխատել է ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատում[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատյան Հ. Գ., Դանուշ Շահվերդյան (Պրոֆեսիոնալ հեղափոխական. կյանքն ու գործունեությունը), Ե., 1975։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ գլխավոր դատախազություն, նախկին գլխավոր դատախազներ
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
Նախորդող
-
ՀԽՍՀ դատախազ
Դանիել (Դանուշ) Շահվերդյան

1922-1923 թթ.
Հաջորդող
Լևոն Վարդապետյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 428 CC-BY-SA-icon-80x15.png