Սարգիս Խանոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Խանոյան (այլ կիրառումներ)
Սարգիս (Սերգո) Խանոյան
Ծնվել է1877, մարտի 25
ԾննդավայրԵրևան
Մահացել է1937
Ազգությունհայ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Սարգիս (Սերգո) Խանոյան (1877, մարտի 25, հին տոմարով՝ մարտի 13 - 1937), հայ քաղաքական գործիչ, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1902 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգիս Խանոյանի հուշատախտակը Երևանի Փարպեցու 20 հասցեում

Ծնվել է Թիֆլիսում։ Սովորել է Թիֆլիսի հոգևոր սեմինարիայում։ Մասնակցել է «Հայ բանվոր հեղափոխականների ասոցացիայի» հիմնադրամին։ 1905 թվականին մասնակցել է Լենինի «Գյուղական չքավորությանը», «Հեղափոխական պրոլետարիատի դեմոկրատական խնդիրները» աշխատությունների թարգմանությանն ու հրատարակմանը։ 1906 թվականին ուսուցչություն է արել Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան), 1907-1911 թվականներին՝ Նուխիում (այժմ՝ Շաքի, Ադրբեջան), Ղզլարում։ 1912-1914 թվականներին սովորել է Պետերբուրգի մանկավարժական ակադեմիայում։ 1917 թվականին Ասքանազ Մռավյանի հետ խմբագրել է «Բանվորի կռիվը» թերթը։ Հետագայում եղել է «Ալիք» (Ալեքսանդրապոլ), «Պահակ», «Նոր ուղի», «Կարմիր աստղ», «Մարտակոչ» (Թիֆլիս) թերթերի խմբագիրը։ 1919 թվականին փոխադրվել է Հայաստան և ընտրվել Արմենկոմի նախագահ։ 1920 թվականին մեկնել է Բաքու և նշանակվել «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագիր։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ ֆինժողկոմ, 1925 թվականին՝ Անդրկենտգործկոմի նախագահ, 1930-1933 թվականներին՝ ՀԽՍՀ արդարադատության ժողկոմ, ապա ՀԽՍՀ դատախազ, ՀՕԿ-ի նախագահ։ Մահացել է 1937 թվականին[1]:

Ս. Խանոյանի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բոգդան Կնունյանց, Թիֆլիս, 1927։
  • Սուրեն Սպանդարյան (կյանքն ու գործունեությունը), Երևան, Պետհրատ, 1927, 31 էջ։
  • Մելիք Մելիքյան (Դեդուշկա), Երևան, Պետհրատ, 1928, 26 էջ։
  • Գեղ կանգնի-գերան կկոտրի, Երևան, Պետհրատ, 1930, 45 էջ։
  • Դաշնակցության տրագի-կոմեդիան, Երևան, Պետհրատ, 1930, 37 էջ։
  • Մայիսյան ապստամբություն, Երևան, Պետհրատ, 1930, 24 էջ։
  • Օղակներ, Երևան, Պետհրատ, 1931, 110 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, «Հայաստան», 1982, 376 էջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 222-223