Սամսոն Հարությունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
001 samson harutyunyan.jpg

Սամսոն Ստեփանի Հարությունյան (ծնվել է 1869, գ. Վերին Աղդան, Ղազախի գավառ (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) - 1941), հայ քաղաքական և հասարակական գործիչ։

1906 թվականից եղել է կադետական կուսակցության անդամ։ Ընտրվել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության նախագահ, Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ և այլն։ 1914-15 թվականներին մասնակցել է հայ կամավորական ջոկատների ստեղծմանը։ 1915—17 թվականներին խմբագրել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության օրգան «Համբավաբեր» շաբաթաթերթը։ 1917 թվականից մտել է Հայ ժողովրդական կուսակցության մեջ, 1919 թվականին ընտրվել նույն կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ։

1918-1919 թվականներին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության արդարադատության նախարարը[1]։

Անդրկովկասում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո եղել է վտարանդի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 322 CC-BY-SA-icon-80x15.png