Մելիք Մելիքյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելիքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մելիք Մելիքյան
Ծնվել էհոկտեմբերի 10 (22), 1868[1]
ԾննդավայրԲանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1]
Մահացել էսեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1] (49 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունպրոֆեսիոնալ հեղափոխական
ԿուսակցությունՌուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն[1]

Մելիք Գալուստի Մելիքյան («Դեդուշկա»),(հոկտեմբերի 10 (22), 1868[1], Բանանց, Դաշկեսանի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ[1] - սեպտեմբերի 18, 1918(1918-09-18)[1], Բաքու, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն[1]), հայ բոլշևիկ հեղափոխական, հրապարակախոս, ԽՄԿԿ անդամ (1898

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1886 թվականից որպես բանվոր աշխատել է նախ Բաքվում, ապա Թիֆլիսում և վաղ հասակից ներգրավվել հեղափոխական շարժման մեջ։ 1898 թվականին մի քանի համակիր հեղափոխականների հետ, Թիֆլիսում ստեղծել է հայ բանվորների առաջին մարքսիստական խումբը։ Եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կազմակերպության ղեկավար աշխատողներից, ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի բանվորական գործադուլներին, 1901 թվականի մայիսմեկյան ցույցին, հանդես է եկել որպես լենինյան «Իսկրա»-ի գործակալ։ 1901 թվականին Լ. Կրասինի, Բոգդան Կնունյանցի, Նիկոլայ Կեցխովելու հետ միասին եղել է ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի հիմնադիր անդամներից, 1902 թվականին՝ Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Արշակ Զուրաբյանի և ուրիշների հետ Թիֆլիսում «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» կազմակերպիչներից։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Բաքվի ընդհատակյա «Նինա» տպարանի ստեղծմանն ու 1903 թվականի համընդհանուր գործադուլի կազմակերպմանը։

ՌՍԴԲԿ II համագումարից հետո, անվերապահորեն ձևավորելով բոլշևկյան կողմորոշվածություն, ծավալել է հեղափոխական գործունեություն։ ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի հանձնարարությամբ ղեկավար մասնակցություն է ունեցել բոլշևիկյան կազմավորումների հիմնմանը Գանձակում, Հաղպատում, Ալավերդիում և այլուր։ Լայնամասշտաբ գործունեություն է ծավալել ռուսական առաջին հեղափոխության տարիներին, եղել Ալավերդու բանվորների 1905 թվականի նոյեմբերյան և 1906 թվականի օգոստոսյան գործադուլների կազմակերպիչներից։ Ակտիվորեն մասնակցել է հայալեզու բոլշևիկյան պրոպագանդիստական մամուլի ստեղծմանը, թղթակցել «Կայծ», «Նոր խոսք», «Օրեր» և այլ թերթերի։ Հեղափոխության հետագա շրջափուլերում կազմակերպական ու պրոպագանդիստական գործունեություն է ծավալել Բաքվում, Թիֆլիսում, Ղափանում և Լոռիում, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ լենինի անունից կատարել է ագիտացիոն աշխատանքներ՝ բնակչության շրջանում մարքսիզմ-լենինիզմ քարոզելով։

Հեղափոխական գործունեության համար բազմիցս բանտարկվել է ցարական իշխանությունների կողմից։ Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակաշրջանում եղել է Բաքվի բոլշևիկյան կազմակերպության ակտիվ աշխատողներից։ Հանդես է եկել Բաքվի կոմունայի ստեղծման օգտին, ընտրվել Բաքվի խորհրդի պատգամավոր և Բալախանիի կուսշրջկոմի անդամ, կազմակերպել է բանվորական մարտական դրուժինաներ, հանդես եկել զեկուցումներով, հանդես եկել այլ կուսակցությունների դեմ։ Սպանվել է թուրք-մուսավաթական խմբավորումների ձեռքով։

Հանդես է եկել նաև որպես բանվոր-գրող, արձակագիր և հրապարակել բազմաթիվ հոդվածներ ու պատմվածքներ, որոնց գլխավոր հերոսը բանվորն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մելիք Մելիքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 389