Կայծ (թերթ, Թիֆլիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կայծ (այլ կիրառումներ)
Կայծ
Տեսակհանդես
Լեզուարևելահայերեն
ԽմբագիրՍտեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան
ՀրատարակիչԱ. Երզնկյան
ԵրկիրՎրաստան Թբիլիսի, Վրաստան

«Կայծ», բոլշևիկյան տնտեսական, քաղաքական և հասարակական եռօրյա ագիտացիոն թերթ։

Համարվել է հայերեն առաջին բոլշևիկյան լեգալ պարբերականը։ Լույս է տեսել 1906 թվականին (47 համար), Թիֆլիսում։ Խմբագիրներ՝ Ստեփան Շահումյան, Սուրեն Սպանդարյան, Սարգիս Կասյան։ Պաշտոնական խմբագիր-հրատարակիչն է համարվել Ա. Երզնկյանը։ Լուսաբանել է բանվորական շարժումները Հայաստանում և Ռուսաստանում, ընթերցողներին պարզաբանել ռուսական առաջին հեղափոխության խնդիրները։ Տպագրել է նյութեր «Կայծ» (Թիֆլիս) թերթի գլխագիրը կուսակցական կազմակերպությունների գործունեության մասին։

«Կայծ»-ին աշխատակցել են Հ. Հակոբյանը, Մ. Միրաքյանը, Մ. Իանոյանը, Ռ. Դաշտոյանը, Ա. Կարինյանը, Ա. Ւյումարյանը, Ա. Մռավյանը, Մ. Մելիքյանը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 221 CC-BY-SA-icon-80x15.png