Նիկոլայ Կեցխովելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կեցխովելի
վրաց.՝ ნიკოლოზ (ნიკო) ნიკოლოზის ძე კეცხოველი
Ծնվել էհունվարի 7, 1898(1898-01-07)
Տկղվիավի, Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 26, 1982(1982-12-26) (84 տարեկանում)
Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԳերեզմանԴիդուբեի պանթեոն
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունվրացի
Մասնագիտությունբուսաբան և գրող
Գործունեության ոլորտբուսաբանություն
ԱնդամակցությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԹբիլիսիի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինվրացերեն
ՊարգևներԼենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Gogebashvili Award? Javakhishvili Award? Շոթա Ռուսթավելու անվան պետական մրցանակ և Թբիլիսիի պատվավոր քաղաքացի
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)Ketsk.

Նիկո (Նիկոլայ Նիկոլաևիչ) Կեցխովելի (վրաց.՝ ნიკოლოზ (ნიკო) ნიკოლოზის ძე კეცხოველი, հունվարի 7, 1898(1898-01-07), Տկղվիավի, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 26, 1982(1982-12-26), Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային վրացի բուսաբան, գրող և հասարակական գործիչ, Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Վրացական ԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Վրացական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1897 թվականի դեկտեմբերի 26-ին Թիֆլիսի նահանգի Գորեայի գավառի Տկվիավի գյուղում։ 1918 թվականին վերջացրել է Թիֆլիսի վրացական գիմնազիան, որից հետո ընդունվել է Թիֆլիսի պետական համալսարանի մաթեմատիկա-բնագիտական ֆակուլտետը, որտեղ սովորել է մինչև 1926 թվականը։

Առաջին գիտական աշխատանքները նվիրված են եղել մոլախոտային բույսերին։ Հետո զբաղվել է բուսաբաշխականությամբ, աշխարհագրությամբ, պատմական և համակարգված հետազոտություններով։

1923 թվականին պրեպարատոր է աշխատել Թիֆլիսի համալսարանի բուսաբանական ամբիոնում, հետո ստացել է օգնականի պաշտոն։ 1932 թվականին դարձել է ամբիոնի կառավարիչ, հետո ղեկավարել է Թիֆլիսի համալսարանի բուսաբանական ամբիոնը, Վրացական կենդանաբուծական անասնաբուժական գիտահետազոտական ինստիտուտի բուսաբանության ամբիոնը, Թիֆլիսի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1934 թվականին նա եղել է Վրացական Գիտությունների ակադեմիայի ինստիտուտի բուսաբանական բաժանմունքի տնօրենը։

Կենսաբանական գիտությունների դոկտոր (1937 թ.), 1938 թվականին դարձել է ԹՊՀ պրոֆեսոր:

1941 թվականին Վրացական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրումից հետո ընտրվել է նրա գործող անդամ, 1943-1945 թվականներին հանդես է եկել որպես նրա փոխնախագահ: 1945 թվականին եղել է Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը: 1963 թվականին եղել է բուսաբանական ինստիտուտի տնօրենը:

1980 թվականին ստացել է Թբիլիսի պատվավոր քաղաքացու կոչում:

Մահացել է 1982 թվականին:

Որոշ գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վրաստանի բուսաբանական հիմնական տեսակները, Թբիլիսի, 1935 թ.
  • Վրացական բուսաբաշխական քարտեզը, Թբիլիսի, 1936 թ.
  • Վրացական բուսական գոտիները, Թբիլիսի, 1957 թ.

Որոշ տեսակներ, որոնք անվանակոչվել են Կեցխովելիի պատվին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barbarea ketzkhovelii Mardal., 1977 [≡ Barbamine ketzkhovelii (Mardal.) A.P.Khokhr., 1997]
  • Dianthus ketzkhovelii Makaschv., 1947
  • Pyrus ketzkhovelii Kuth., 1947
  • Scorzonera ketzkhovelii Sosn. ex Grossh. & Sosn., 1938
  • Tragopogon ketzkhovelii Kuth., 1951

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]