Բոգդան Կնունյանց
Բոգդան Կնունյանց | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14 (26), 1878 |
Ծննդավայր | Ննգի, Մարտունու շրջան, Ադրբեջան |
Մահացել է | մայիսի 14, 1911 (32 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | հեղափոխական |
Բոգդան Միրզաջանի Կնունյանց (1878—1911, հեղափոխական ծածկանունները՝ Ռուսով, Ռուբեն, Բ. Ռադին-Պետրով, Բակինեց, Կավկազեց), (Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Ջամիաթ գյուղ (այժմ՝ Արցախի Ննգի գյուղ - Բաքու), բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոմունիստական կուսակցության անդամ 1897 թվականից։ Նախնական կրթությունև ստացել է Շուշիի ռեալական ուսումնարանում (1886-1895)։ 1896 թվականին ընդունվել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստի քիմիական ֆակուլտետը։ 1897 թվականին մտել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» մեջ։ Ռուսաստանի հեղափոխական երիտասարդության պատվիրակության կողմից 1900 թվականին Բեռլինում մասնակցել է Վ. Լիբկնեխտի թաղմանը։ 1901 թվականին աքսորվել է Բաքու, որտեղ դարձել է ՌՍԴԲԿ Բաքվի լենինյան-իսկրայական կոմիտեի ղեկավարներից։ Ստեփան Շահումյանի, Ա. Զուրաբյանի և մյուսների հետ 1902 թվականին հիմնադրել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միությունը» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթը։ Մասնակցել է (1903 թվականի) Կովկասի սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունների I համագումարին և Բաքվի կոմիտեի կողմից ընտրվել Կովկասյան միութենական կոմիտեի անդամ ու ՌՄԴԲԿ II համագումարի պատգամավոր։ Համագումարում ծանոթացել է Լենինի հետ և բազմաթիվ ելույթներով հանդես եկել ի պաշտպանություն հեղափոխական մարքսիզմի և լենինյան-իսկրայական գծի։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ինճիկյան Հ. Գ., Հեղափոխության մարտիկը, Երևան, 1979:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 496)։ ![]() |