Հայ սոցիալ-դեմոկրատների միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայ սոցիալ-դեմոկրատների միություն (ՀՍԴՄ), հայկական առաջին Իսկռայական սոցիալ դեմոկրատական կազմակերպությունը[1]։ Հիմնադրվել է Թիֆլիսում 1902 թվականին Ստեփան Շահումյանի, Մելիք Մելիքյանի, Աշոտ Խումարյանի, Ասատուր Կախոյանի, Բոգդան Կնունյանցի և Արշակ Զուրաբյանի կողմից[1][2]։ 1902 թվականի հոկտեմբերին հրապարակվեց կազմակերպության մանիֆեստը, որտեղ հավատարիմ մնացին պրոլետարական ինտերնացիոնալիզմին[1]։ Լենինը ողջունեց կազմակերպության դիրքորոշումը ազգային հարցերով, բայց քննադատեց իր ֆեդերալիստական պահանջները[2]։ Միությունը ստեղծել է ընդհատակյա տպարան, տարածել հեղափոխական կոչեր և թռուցիկներ։ ՀՍԴՄ-ն հրատարակել է «Պրոլետարիատ» թերթը[1]։ 1903 թվականի մարտին ՀՍԴՄ-ն միաձուլվեց Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության Կովկասյան կազմակերպության մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Քեշիշյան, Գրիգոր (1979). «Հայ Սոցիալ-Դեմոկրատների Միություն». Հայկական Սովետական Հանրագիտարան հ. 6. Երևան. էջ 129.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. 2,0 2,1 2,2 International Review. The development of the Left Wing of Armenian and Macedonian socialism
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 129