Արշակ Զուրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արշակ Զուրաբյան
Ծնվել է1873
ԾննդավայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է1920
Ազգությունհայ
Մասնագիտությունհեղափոխական

Արշակ Գերասիմի Զուրաբյան (Զուրաբով, (1873, Թիֆլիս - 1920), պրոֆեսիոնալ հեղափոխական։ ԽՄԿԿ անդամ 1898 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականին ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը և ընդունվել Խարկովի տեխնոլոգիական ինստիտուտը, 1894 թվականին՝ Պետերբուրգի անտառային ինստիտուտը։ Հեղափոխական մկրտությունը ստացել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունում»։ 1902 թվականին մասնակցել է «Հայ սոցիալ-դեմոկրատների միության» և նրա օրգան «Պրոլետարիատ» թերթի կազմակերպման աշխատանքներին։ 1903 թվականի մարտին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է ՌՍԴԲԿ II համագումարին, պաշտպանել Լենինյան տեսակետները, որից հետո հարել է մենշևիկներին։ 1908 թվականին ձերբակալվել և աքսորվել է Սիբիր, որտեղից փախել է արտասահման։ 1912 թվականին հարել է Տրոցկու լիկվիդատորական օգոստոսյան բլոկին։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո վերադարձել է Ռուսաստան, ընտրվել Պետրոգրադի Սովետի գործադիր կոմիտեի անդամ։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Անդրկովկասում, ակտիվ պայքար մղել մենշևիկների և դաշնակների դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 716 CC-BY-SA-icon-80x15.png