Հրայր Թովմասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրայր Թովմասյան
Դրոշ
Հայրենիքին Մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի մեդալ
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ազգություն հայ
Ծննդյան օր հուլիսի 8, 1970(1970-07-08) (49 տարեկան)
Ծննդավայր Հաջի Այվազ, Արարատի մարզ, Հայաստան
Քաղաքացիություն Flag of Armenia.svg Հայաստան
 
Պարգևներ

Մխիթար Գոշի մեդալ

Հրայր Վարդանի Թովմասյան (հուլիսի 8, 1970(1970-07-08), Հաջի Այվազ, Արարատի մարզ, Հայաստան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Սահմանադրական Դատարանի նախագահ[1]։

Կենսագրություն

Ծնվել է 1970 թվականի հուլիսի 8-ին Դարակերտ գյուղում (այժմ՝ Արարատի մարզում)

  • 1990-1995 թթ. - սովորել է «Գլաձոր» կառավարման համալսարանի Միջազգային իրավունքի ֆակուլտետում և ստացել իրավաբանի որակավորում։
  • 1996-1998 թթ. - սովորել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնում, որտեղ և պատրաստել է թեկնածուական ատենախոսություն։
  • 2000 թ. - Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացման հիմնահարցերը» թեմայով, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
  • 1996-2001 թթ. - աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում, որպես իրավախորհրդատվական ծառայության առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ, ծառայության ղեկավարի տեղակալ։
  • 2001 ապրիլ-օգոստոս ամիսներին եղել է ՀՀ բնապահպանության փոխնախարար։
  • 1998 թվականից - իրականացրել է դասախոսական աշխատանքներ՝ «Ռուս-հայկական /Սլավոնական» պետական համալսարանում և «Գլաձոր» համալսարանում։
  • 2001-2010 թթ. - աշխատել է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Իրավական համակարգի ամրապնդման համար խորհրդատվություն» ծրագրում որպես իրավաբան։
  • 2010 թ. հունվարից - աշխատում է Գերմանական տեխնիկական համագործակցություն ընկերության «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար» խորհրդատվություն ծրագրում որպես իրավախորհրդատու։
  • 2006 թվականից - դասախոսություններ է կարդում Եվրոպայի Խորհրդի Երևանի քաղաքական դասընթացների դպրոցում, հանդիսանում է նաև նույն դպրոցի շրջանավարտ։
  • 2010 թ. դեկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[2]։
  • 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ արդարադատության նախարար[3]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը։
  • 2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[4]։
  • 2014 թ. մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի կարգադրությամբ նշանակվել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար։
  • 2012 մարտի 16-ից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։

2012 - 2018 թվականներին եղել է Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ[5]։

  • 2017 թվականի Կառավարման ակադեմիայում պաշտպանել է Դոկտորական ատենախոսություն, ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Պարգևներ

2013 թ. դեկտեմբերի 29-ին պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով[6]։ 2016 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարման համակարգի և օրենսդրական դաշտի բարեփոխումների գործում ունեցած ավանդի համար պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

Հայտնի ելույթներ

2014 թվականի փետրվարի 15-ին այն ժամանակվա ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ոչ կառավարական ուժերի կողմից կառավարությանը անվստահություն հայտնելու մտադրությանը ի պատասխան ասել է, որ վերջիններս «ղալաթ են անում»[7]։ Հաջորդ հարցազրույցում նա փորձեց մեղմել իրավիճակը և ստուգաբանել իր արտահայտած օտարածին բառը։ Ազգային Ժողովի հերթական նիստի ժամանակ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հեռակա դիմելով Հրայր Թովմասյանին՝ ասաց․ «Ղալաթ ես անում, չաթլաղ»[8][9]։

Այդ ելույթից հետո Հրայր Թովմասյանի անունը մամուլում և հասարակության շրջանում հաճախ շրջանառվում է Արմեն Ռուստամյանի տված բնորոշիչով[10][11]։

Տես նաև

Արտաքին հղումներ

Նախորդող
Գևորգ Դանիելյան
ՀՀ Արդարադատության նախարար
Հրայր Թովմասյան

2010 թ. դեկտեմբերի 17 - 30 ապրիլի 2014 թ.
Հաջորդող
Հովհաննես Մանուկյան
Նախորդող
պաշտոնը հիմնադրվել է, Գուրգեն Դումանյանը որպես ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
Հրայր Թովմասյան

26 մայիսի 2014 թ. - 18.05.2017
Հաջորդող
Արա Սաղաթելյան

Ծանոթագրություններ

  1. «Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ»։ 12:40 21.03.2018 
  2. Հ. Թովմասյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին
  3. Հ. Թովմասյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին
  4. Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին
  5. «Հրայր Թովմասյանը լքել է Հանրապետական կուսակցությունը» 
  6. Հ. Վ. ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. «Ղալաթ են արել. Հրայր Թովմասյանը` կառավարությանն անվստահություն հայտնելու մասին»։ yerkir.am։ 19 Փետրվարի 2014, 15:43 
  8. «Ա.Ռուստամյան. Ղալաթ ես անում, չաթլաղ»։ Հայկական ժամանակ։ 24/02/2014 schedule 12:17 
  9. «Արմեն Ռուստամյանը՝ արդարադատության նախարարին. «Ղալաթ ես անում, չաթլաղ»»։ Hetq.am։ 12:33, 24 փետրվարի, 2014 
  10. «Չաթլաղը` Կիմի փոխարեն. «Ժամանակ» Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/742870/»։ armlur.am։ Հոկ 20,2017 09:55 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/742870/ 
  11. «Ռուստամյանը վստահում է «չաթլախին» (տեսանյութ)»։ 2018-03-02