Ռոմիկ Մանուկյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանուկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ռոմիկ Մանուկյան | |||
| |||
---|---|---|---|
2017 ապրիլի 2-ից | |||
| |||
2003 - 2007 | |||
Նախորդող | Ֆելիքս Փիրումյան | ||
Հաջորդող | Լիդա Նանյան | ||
Կուսակցություն՝ | ՀՅԴ | ||
Կրթություն՝ | ՀՊՃՀ | ||
Մասնագիտություն՝ | Ճարտարագետ-մեխանիկ= | ||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | մարտի 20, 1961 (63 տարեկան) | ||
Ծննդավայր | Սարատակ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Հայր | Շավարշ Մանուկյան | ||
Զավակներ | Երեք զավակ[1] |
Ռոմիկ Շավարշի Մանուկյան (մարտի 20, 1961, Սարատակ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարագետ-մեխանիկ, ազատամարտիկ, քաղաքական և պետական գործիչ, Շիրակի նախկին մարզպետ (2003-2007), ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր (ՀՅԴ կուսակցության անդամ, «ՀՅԴ» խմբակցության անդամ)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի մարտի 20-ին Սարատակ գյուղյում (այժմ՝ Շիրակի մարզում), Հայկական ԽՍՀ։ 1980-1982 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, «Իշխան Մկրտչյան» ջոկատի հիմնադիր հրամանատար[1]։
1990 թվականից ՀՅԴ անդամ է։ 2016 թվականից ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967-1976 թվականներին սովորել է Շիրակ գյուղի միջնակարգ դպրոցում։
- 1976-1980 թվականներին սովորել և ավարտել է Արթիկի արդյունաբերական տեխնոլոգիաների տեխնիկումը՝ ավտոտրանսպորտի տեխնիկի մասնագիտությամբ։
- 1985-1989 թվականներին սովորել է Օմսկի ավտոճանապարհային ինստիտուտի ավտոմոբիլային տրանսպորտ և տրանսպորտային ձեռնարկություններ բաժնում, ապա ուսումը շարունակել է Երևանում և 1992 վավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1982-1989 թվականներին աշխատել է Օմսկի տարբեր ձեռնարկություններում։
- 1989-1990 թվականներին աշխատել է Օմսկի շինարարական ձեռնարկությունում։
- 1990-1996 թվականներին եղել է ՀՅԴ Շիրակի մարզի պատասխանատու։
- 1996-1998 թվականներին եղել է ՀՅԴ գերագույն մարմնի անդամ։
- 2000-2003 թվականներին զբաղեցրել է ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնը։
- 2003-2007 թվականներին եղել է Շիրակի մարզպետ։
- 2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի 6-րդ գումարման պատգամավոր՝ ՀՅԴ թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[1]։ ՀՀ ԱԺ 6-րդ գումարման Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է հետևյալ մեդալներով[1].
- Արցախի Հանրապետության «Շուշիի ազատագրման համար» մեդալ (1994),
- Արցախի Հանրապետության «Արիության համար» (2008),
- ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» (2009),
- ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալ (2016)։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Ֆելիքս Փիրումյան |
Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյան 2003-2007 |
Հաջորդող Լիդա Նանյան |
|