Շուշան Սարդարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշան Սարդարյան
Ծնվել էփետրվարի 5, 1968(1968-02-05) (55 տարեկան)
ԾննդավայրԱշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանասեր, մանկավարժ, պատգամավոր և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԽաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց, ՀՀ նախագահի աշխատակազմ, Գազպրոմ Արմենիա և Երևանի քաղաքապետարան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Շուշան Ալբերտի Սարդարյան (փետրվարի 5, 1968(1968-02-05), Աշտարակ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանասեր, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուշան Սարդարյանը ծնվել է 1968 թվականի փետրվարի 5-ին, Աշտարակում։ 1991 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։

1991-1994 թվականներին աշխատել է Երևանի թիվ 114 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, 1996-1997 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալության հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական լրատվության բաժնի թղթակից, 1998-2001 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, 2001-2017 թվականներին՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայության պետ, 2010-2013 թվականներին միաժամանակ՝ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար, 2016-2017 թվականներին` ՀՀ վարչապետի խորհրդական[1]։

2017 թվականին դարձել է ՀՀԿ անդամ[2]։ 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր[3] է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]